• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

Մայիսի 5-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև  հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը  կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության  մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ: ՀՀ պետական և ոչ պետական բուհերի բակալավրի կրթական ծրագրով մասնագիտություններին, ընդունելության քննություններին, անվճար և վճարովի տեղերին, վարձաչափերին  կարող եք ծանոթանալ: 

Աղբյուրը` ԿԳ նախարարության պաշտոնական կայք