Ինչպես գիտեք, երեկ կրթահամալիրում տեղի ունեցավ «Ի պաշտպանություն խղճի ազատության» հայցի դատական առաջին նիստը: Հենց սկզբում կցանկանամ ասել, որ այն տեղի ունեցավ շատ բուռն քննարկումներով և գործողություններով: Իրադարձությունը իրադարձության ետևից: Սկզբում,ինչպես մնացած դատական նիստերի ընթացքում, հայցվոր կողմը ներկայացրեց իր դիրքորոշումն ու պահանջները, այնուհետև խոսքի իրավունք շնորհվեց պատասխանող կողմին: Իսկ հետո….տեղացին հարցերի մի ամբողջ տարափ: Հարցեր, պատասխաններ, առաջարկներ, կարծիքներ, վերլուծություններ, քննադատություներ…..ու այս շարքը անընդհատ կարելի է շարունակել: Այս հայցադիմումի հետ քննվեցին նաև`լինե՞լ սպիտակ ագռավ, թե՞ ոչ, փոքրամասնություն կազմող մարդկանց նշանակությունը և ինչու՞ չէ`լինե՞լ քրիստոնյա, թե՞ հարել այլ կրոնի:
Աննախընթաց էր նաև Աշոտ Բլեյանի ներկայացրած միջնորդությունը, վերջին պահին Մհեր Արաբյանի`պատասխանող, ինչպես նաև` Կիմ Բալայանի երրորդ կողմ հանդես գալը:
Ինչպես նշվեց, սա ընդհամենը այս բուռն քննարկման սկիզբն էր: Հաջորդ դատը տեղի կունենա սույն թվականի մայիսի 18-ին: Սպասեք նոր զարգացումներին: