• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին դատական նիստը կայացավ

 

Այսօր 16:00 6-րդ լսարանում տեղի ունեցավ խաղարկային դատարանի դատը «Ի պաշտպանություն խղճի ազատության» հայցով: Հայցվոր կողմը ներկայացնում էին Աշոտ Տիգրանյանը, Տիգրան Պարսիլյանը և Մերի Շարոյանը, իսկ պատասխանող կողմ էրն հանդիսանում Մանուկյան Լուսինեն, Սիմոնյան Մարիետը, Արաբյան Մհերը, Սրբուհի Աղաբաբյանը, տիար Բլեյանը, իսկ Կիմ Բալայանը միացավ պատասխանող կողմին դատական նիստի ընթացքում: Դատի սկզբում Աշոտ Բլեյանը ներկայացրեր միջնորդություն, ըստ որի դադարեց լինել պատասխանող կողմ: Դրան հաջորդեց հայցի ներկայացումը, պատասխանող կողմի պատասխանը: Դատը հագեցած էր միջնորդություններով: Բոլոր կողմերի շահագրգիռ լինելու պատճառով երբեմն-երբեմն խախտվում էին որոշ կանոններ, սակայն դա չէր խանգարում: Հայցվոր կողմի ներկայացրած վերջին միջնորդությունից հետո (կանչելփորձագետներիերեքուղություններով` սահմանադրագետ, կրոնիմասնագետևչեզոքանձ՝հայցըգնահատելուհամար) դատարանը հեռացավ քննարկման և որոշում կայացրեց, ըստ որի խաղարկային դատարանի երկրորդ նիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 18-ին, որի մասին լրացուցիչ կտեղեկացվի կայքի միջոցով, իսկհայցվորկողմիմիջնորդությունը2 օրվաընթացքումգրավորկներկայացվիդատարան: