• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոսումնասիրություն սովորողների շրջանում: Հոգևորը և հավատը

Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունը տնօրինության պատվերով սովորողների շրջանում անցկացրել է  ուսումնասիրություն «Հոգևորը և հավատը» թեմայով, որի նպատակն էր պարզել, թե սովորողների համար որքանով է կենսական հոգևորն ու հավատը, քրիստոնեական արարողությունները:

Հարցմանը (էլեկտրոնային) մասնակցել է 9-ից 11-րդ դասարանների 82 սովորող:

Այն հարցին, թե գնո՞ւմ են եկեղեցի, սովորողներից 92,6%-ը (76 հոգի) պատասխանել է, որ գնում է, որից  ինչո՞ւ են գնում ՝ 24,4%-ը(20 հոգի)  նշել է, որ գնում է եկեղեցի, քանի որ քրիստոնյա է,  9,7%-ը (8 հոգի)՝ որովհետև հավատում է Աստծուն,  6% -ը (5 հոգի)՝ աղոթելու, հոգու հանգստության, պատարագի մասնակցելու համար, 4,8%-ը (4 հոգի) նշել է, որ իրեն դուր է գալիս եկեղեցու խորհրադավորությունը, մթնոլորտը,  26,8%-ը ( 22 հոգի) պարզապես նշել է, որ գնում է եկեղեցի, բայց չի նշում, թե ինչու: 8,5%-ը(7 հոգի) պատասխանել է, որ գնում է եկեղեցի երբեմն, 8,5%-ն էլ(7 հոգի) տվել է, այլ պատասխան:

Եկեղեցի չի գնում հարցվածներից 7,3%-ը(6 հոգի), որից  1,2%-ը (1 հոգի) պատասխանել է, որ  չի գնում, որովհետև չի հավատւմ Աստծո գոյությանը, 1,2%-ը (1 հոգի)՝ ագնոստիկ է և բացառում եմ կրոնի գոյությունը, 1,2%-ը (1 հոգի)՝ իրեն  քրիստոնյա չի համարում, 3,6%-ը (3 հոգի) պարզապես նշել է, որ չի գնում է եկեղեցի, բայց չի նշել, թե ինչու :

(Հարցվածները այս հարցին տվել են մեկ և ավելի պատասխան):

Այն հարցին, թե մասնակցո՞ւմ են  ժամերգություների. 14,6%-ը (12 հոգի) նշել է, որ հաճախ է մասնակցում, 41,4%-ը(34 հոգի)՝ մասնակցում է երբեմն, 29,2%-ը(24 հոգի)՝  չի մասնակցում, 14,6%-ը (12 հոգի) չի պատասխանել այս հարցին:

Հարցվածներից մկրտված է 48,7%-ը(40 հոգի), 32,9%-ը (27 հոգի) նշել է, որ մկրտված չի, 3,6%-ը (3 հոգի) նշել է, որ մկրտված չի, բայց պատրաստվում է մկրտվել, 14,6%-ը (12 հոգի) չի պատասխանել այս հարցին:

Զատիկը  որպես քրիստոնեական տոն, նշում է,  հարցվածների 79,2%-ը(65 հոգի) 4,8%-ը (4 հոգի)` նշում է  զատիկը  առանց կարևորելու քիրստոնեական գաղափարները, 1,2%-ը (1 հոգի)՝ տվել է այլ պատասխան, 14,6%-ը (12 հոգի) չի պատասխանել այս հարցին:

Այն հարցին, թե իչպիսի՞ հոգևոր բարեպաշտական արարողություններ գիտեն՝ սովորողները տվել են այսպիսի պատասխաններ. զատիկ՝14,6%-ը (12 հոգի), ծաղկազարդ՝  8,5%-ը(7 հոգի), մկրտություն՝ 7,3%-ը(6 հոգի), վարդավառ՝ 6% -ը (5 հոգի)՝, Սուրբ ծնունդ՝ 4,8%-ը (4 հոգի),  պատարագ՝ 4,8%-ը(4 հոգի) սբխեչ (խաչվերաց)՝ 4,8%-ը (4 հոգի) , աղոթք` 3,6%-ը (3 հոգի), խաչակնքում՝3,6%-ը (3 հոգի), տնօրհնեք՝ 3,6%-ը (3 հոգի), մոմավառություն՝ 3,6%-ը (3 հոգի), բարեկենդան՝ 3,6%-ը (3 հոգի), հոգեհանգիստ՝ 3,6%-ը (3 հոգի), , ոտնլվա՝ 2,4%-ը(2 հոգի), ճրագալույցի արարողություն՝ 2,4%-ը(2 հոգի), ժամերգություն՝ 2,4%-ը(2 հոգի), պսակադրություն, Սուրբ Սարգսի տոն՝ 2,4%-ը(2 հոգի), համբարձման տոն՝ 2,4%-ը(2 հոգի), մատաղ՝ 2,4%-ը(2 հոգի), թարգմանչաց տոն՝ 1,2%-ը (1 հոգի) վարդանանց տոն՝ 1,2%-ը (1 հոգի),  խաչվերաց՝ 1,2%-ը (1 հոգի), ամանոր ՝ 1,2%-ը (1 հոգի) խաղողօրհներք՝ 1,2%-ը (1 հոգի) տեառնընդառաջ՝ 1,2%-ը (1 հոգի,) տոն կաթողիկե Սուրբ եկեղեցու 1,2%-ը (1 հոգի) թագադրություն՝  1,2%-ը (1 հոգի), պայծառակերպություն՝ 1,2%-ը (1 հոգի), Սուրբ Աստվածածնի տոն՝ 1,2%-ը (1 հոգի), ջրօրհնեք՝ 1,2%-ը (1 հոգի):

(Կարծում եմ այն մասին, թե արդյոք վերը նշվածնրը հոգևոր բարեպաշտական արարողություններ են,  մանրամասն կներկյացնի կրթահամալիրի սարկավագը):

8,5%-ն էլ(7 հոգի) պատասխանել է, որ չգիտի, 58,5% (48 հոգի) դժվարացել է պատասխանել:  

(Սովորողները այս հարցին տվել են մեկ և ավելի պատասխան):

41,4%-ը (34 հոգի) հոգևոր երգեր լսում է է դպրոցում,  15,8%-ը (13 հոգի)՝ տանը, 8,5%-ն էլ(7 հոգի) լսում է և տանը և դպրոցում,  15,8%-ը (13 հոգի)՝ նշել է, որ նաև երգում է,հարցվածներից 9,7%-ը (8 հոգի)՝ նշել է՝  երբեմն,  եկեղեցում լսում եմ՝ 2,4%-ը(2 հոգի), 2,4% էլ (2 հոգի) նշել է, որ կարևոր չի թե որտեղ է լսում: 14,6%-ը (12 հոգի) նշել է, որ չի լսում հոգևոր  երգեր, 17%-ը (14 հոգի) չի պատասխանել այս հարցին:

(Սովորողները այս հարցին տվել են մեկ և ավելի պատասխան):

Այն հարցին, թե  աղոթո՞ւմ են` հարցվածներից 45,1%-ը(37 հոգի) պատասխանել է, որ աղոթում է մշտապես, 32,9%-ը (27 հոգի) ՝ երբեմն, չի աղոթում 2,4%-ը(2 հոգի), հարցին հրաժարվել է պատասխանել 1,2%-ը (1 հոգի), այլ պատասխան է տվել 1,2%-ը(1 հոգի). «եթե Աստծո հետ հաղորդակցվելը ևս համարվում է աղոթք…» հարցին չի պատասխանել 17%-ը (14 հոգի):