• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախյան տպավորություններ

 

Մեր  Արցախ  աշխարհը`  գեղեցիկ, մաքուր, մեծ ու բազմազան կենդանական աշխարհ ունեցող,  մուգ  ու  փարթամ  կանաչով, հրաշալի….

Մեր  ուխտագնացությունը  դեպի  Արցախ  ինձ  շատ-շատ  բաներ   սովորեցրեց:  Մինչ  այս  ուխտագնացությունը  ես  ունեի  շատ  հարցեր, թե  ինչու  Արցախն ունի  առանձին   նախագահ,   զինանշան,  հիմն,  սահամանադրություն և այլն:  Ու   ես  գտա  այդ  հարցերի  պատասխանները:  Չգիտեմ,  գուցե դեպքերի  զարգացման  կամ  էլ  պատերազմների  պատճառով  արցախցիները   մի  քիչ  իրենց  բնավորության  գծերով  տարբերվում  են  մեզանից:  Նրանք  գնահատում  են  իրենց  ունենցածը  մինչև  կորցնելը  ու կորցնելուց  հետո,  կորցնելու  վախից,  բայց  մենք,  իրոք,  չենք  կարողանում  գնահատել  այն,  ինչ  ունենք:  Մենք մեր   ունեցածը  գնահատում  ենք  կորցնելուց  հետո,  շատ-շատ ցավալի  փաստ:     Մյուս  կողմից  զարմանում  եմ,  թե  ոնց  է  հնարավոր` հայը  հայից   տարբերվի:  Արցախցիները  հայրենասեր, մաքրասեր, աշխատասեր, բնասեր  մարդիկ  են:  Նրանք  գնահատում  են  և′  իրենց   բնությունը, և′ այն,  ինչին   հասել  են  պատերազմից   հետո:  Բոլորը   հպարտ   են  իրենց  կռվող  տղաներով, իրենց  կամքով  ու   ամեն  ինչով:  Ճիշտ է,  Շուշին  ուներ  փոփոխությունների   կարիք, բայց,  չգիտես ինչու,  այսօր  էլ  դեռ  ոչ  ոք  չի   կարողացել  լիովին   բարելավել   Շուշիի   վիճակը:   Երբ   քայլում   էի    փողոցով և տեսնում   արցախցիների   հայացքները,  անպայման   ուզում  էի  խոսել  նրանց   հետ և հասկանալ`արդյոք   նրանց    ցանկությո՞ւնն  է ՀՀ  տարածքից  անջատ   լինելը…  Իմ  հայացքում   երջանկության    նշույլներ  հանդիպեցին արցախցիների  հետ  խոսակցություններից  հետո:

-Դու իմ  քույրն  ես, աղջի՛կս, ինչպես  կարող  ենք  մենք  առանձին   պետություններում  ապրել, – սրանք  էին  հիմնականում  նրանց  խոսքերը:   

Ես  հուսախաբ  չեղա  ու  հասկացա, որ  մենք  նույն  արյունն  ենք, ուղղակի  իրադարձությունները  այնպես  են  զարգացել, որ նրանք  հասցրել են սովորել  գնահատել  իրենց   ունեցածը:  Ես  կսպասեմ, մինչև  նրանք  մեզ  էլ  սովորացնեն  այդ  կարևոր  գիտելիքը:  Շատ տպավորվեցի  Արցախի  մաքրությամբ:  Հուսով  եմ, որ  մենք  բնավորությամբ  մի   օր  կնմանվենք   իրար:

Մի  քիչ  էլ  պատմեմ  մեր  ուխտագնացության   մասին:   Ճանապարհը  շատ  երկար   էր, բայց  ձանձրալի  չէր,  ավտոբուսի  մեջ ձանձրույթ  բացարձակ  չկար: Մենք  ինը  ժամ  ճանապարհորդելուց  հետո   հասանք   Արցախ   աշխարհ:  Իհարկե,   շատ    տպավորված  էինք   ամեն  ինչով: Շատ  աղոթքներ    արեցինք… շա՜տ: Աղոթեցինք  մարդկանց   անվտանգության  ու  մեր    հաջող  ուխտի    համար: Եղանք   Գանձասարում,  Դադիվանքում,   Ստեփանակերտում,  Շուշիում: Ամեն  ինչ  ուղղակի շատ  լավ  էր:

                                                             Մարիամ  Փաշինյան,  9-2 դասարան