• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էքստրեմալ ճամփորդություն

 

բայց, այս ամենի հետ մեկտեղ՝ ուսումնասիրեցինք յուրաքանչյուր քանդակ ու պատմեցինք մեզ ծանոթ այս կամ այն լեգենդը, առակն ու առասպելը: 
  Խոստովանեմ, որ վերջին անգամ Հովհանավանք-Սաղմոսավանք- Մուղնի այցելել էի, երբ դեռ ուսանող էի, սակայն որպես էքսկուրսավար՝  տուրիստական տարբեր խմբերի հետ: Այդ ժամանակվանից շուրջ տաս տարի է անցել, սակայն կարծես երեկ լիներ: Գրեթե ոչինչ չէր փոխվել, բացի նրանից, որ Քասախն էր մի քիչ ցամաքել, ես էի մի քիչ մեծացել ու տուրիստներս էին կատարելագործվել: 
  Անկախ ինձանից մտա դերիս մեջ ու սկսեցի շուրջս հավաքված փոքրիկ ու մեծ տուրիստներին պատմել եկեղեցիների հետ կապված որևէ առակ կամ լեգենդ: Ի դեպ, պատմություններս առավել հետաքրքրությամբ էին լսում, թե աշակերտները և թե նրանց ծնողները, երբ դրանք պատմում էի անգլերեն:
  Բոլորին ամենից շատ դուր եկավ Հիսուսի և տասը կույսերի առակը, որտեղ Հիսուսն իր աջ ձեռքով օրհնում է խելոք կույսերին, իսկ ձախով՝ վանում հիմարներին: Առակը պատկերող քանդակը շատ զարմացրեց փոքրիկներին, քանի որ կույսերի փոխարեն պատկերված էին տղամարդիկ: Նրանց դուր եկավ նաև Հովհանավանքի և Լենգ Թեմուրի մասին պատմող լեգենդը, որի ժամանակ Գեղարվեստի ավագ դպրոցի 11-1 դասարանի աշակերտներիցս մեկը՝ Տիգրան Արթենյանը, թարգմանեց այն մեր փոքրիկների համար: Նրանց էլ լեգենդն այնքան դուր եկավ, որ ողջ ճանապարհին ստիպեցին մի հազար անգամ կրկնել այն ու պատասխանել իրենց բարդ-բարդ հարցերին:Ահա և տեսանյութը՝ http://www.youtube.com/watch?v=5wfLk7BbjnA&feature=youtu.be