• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ եմ մտածում այս պահին

 

Այս կյանքում կան շատ հարցեր, որոնք ինձ անհանգստացնում են, բայց ամենից  շատ  ինձ հետաքրքրում է,  թե ինչու ենք աշխարհ եկել,  ինչու ենք ծնվել, երբ պետք է մահանանք: Խեղդում է ինձ այն միտքը,  թե իմ մահից  հետո  ինչ կլինի ինձ հետ, իմ երկրի  հետ:  Լինում է ժամանակ, որ դրա  մասին մտածում եմ ժամերով  կամ  օրերով: Այս հարցը,  կլինի մի  տարի,   ինչ  տանջում է,  և չեմ կարողանում  կտրվել այս հարցից:  Լինում է  ժամանակ, որ մտածում եմ, եթե մահանալուց հետո  երկնքում  կամ մի այլ  տեղ, մեզ մի այլ կյանք է սպասում, ես  համաձայն եմ հենց հիմա  անցնել  այդ կյանքին`  կտրվելով սրանից:  Լինում են պահեր, երբ պարզապես  ուզում եմ մահը դիմավորել բաց աչքերով,  ու հենց այդ պահին իսկ լինում են դեպքեր, որ չեմ ուզում մեռնել:  Շատ ուրիշ հարցեր էլ  կան, որ հիմա`այս պահին,  տանջում են ինձ, բայց չեմ ցանկանում  հիմա խոսել դրանց մասին: Մի հարց էլ կա…  Սերը… Այնքան ծանոթ բառ է, բայց  համոզված եմ,  որ այդ բառը բերում է ցավ, տանջանք և կարոտ: Շատ գեղեցիկ բառեր են՝ կարոտ, սեր, բայց և շատ ցավեցնող:  Ինչու՞ ենք  սիրում,  այս հարցը ինձ նույնպես շատ է անհանգստացնում: Բայց  ինձ  թվում է, որ սիրտն է մեղավոր, և մենք ոչինչ  փոխել և ոչնչում հակառակվել  չենք կարող:

 

                                                                                      Էրիկ Ներսեսյան, 9-2 դասարան