• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ եմ մտածում այս պահին

 

Ես  ուզում եմ պատմել, թե ինչն է դարձել իմ մտածմունքի թեման, այսինքն`  ուզում եմ խոսել  ինձ շատ հարազատ մի հարցի մասին: Իմ կարծիքով ընկերությունը  աշխարհում ամենաթանկ բանն է, որը չես կարող գնել: Իսկական ընկերությունը հիմնված է միմյանց հանդեպ հարգանքի, սիրո,  վստահության  ու անկեղծության  վրա և  ոչ թե կեղծ խոսքերի,   ստի  ու հակակրանքի:  Ես մտածում եմ`  ինչու լինել վատ ընկեր, շփվել կեղծավորությամբ,  ինչու վատը մտածել, եթե կարող ես լինել անկեղծ, բարի, լավ ընկեր:
  Գիտեք`  շատ ժամանակ միմյանց հետ շփվողները  չգիտեն, թե ինչու և ինչի համար են շփվում,  առանց հասկանալու,  մտածում են,  թե իրենք լավ ընկերներ են, բայց ամենափոքր խնդիրը կարողանում  է փչացնել ընկերությունը: Իմ կարծիքով պետք է պայքարել ընկերության համար, որ չկորցնես այն և եթե կորցնես, շատ դժվարությամբ կվերականգնես, քանի որ իսկական ընկերությունը այնպիսի մի պարիսպ  է, որ եթե քանդվի,  նորոգելը  դժվար  կլինի:

                                                                           Պետրոսյան Ջուլիանա, 92 դասարան