• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ է ‹‹ազարտ››-ը, հրավիրում եմ քննարկման

 

‹‹Ազարտ››  բառը ինձ այս կյանքում մի քանի անգամ է հանդիպել, բայց այդ բառին  հայացքս բևեռվել է  երեքշաբթի օրը` գրականության դասին   Տիգրանի  կողմից  այն  օգտագործելուց  հետո:  Անկեղծ  ասած` մինչև հիմա էլ  լավ  չեմ հասկանում այդ բառի իմաստը:  Սակայն մի երկու  տեղ փորփրելուց   հետո  որոշ պատկերացում կազմեցի  «ազարտ» ասվածի մասին:  Ըստ պատկերացրածիս` ‹‹ազարտ›› նշանակում է մոլություն,  կախվածություն:  Աշխարհում ապրող   միլիարդավոր մարդիկ  ունեն կախվածություն ինչ-որ  բանից: Դրանք շատերի մոտ կրկնվում են, իսկ շատերի մոտ` ո´չ, սակայն այդ ամենը թաքցնել գրեթե անհնար է:  Մոլության  տեսակները  շատ են, բայց կթվարկեմ ավելի հաճախ հանդիպող և  ավելի վատ ազդեցություն  ունեցող ազարտներից  մի  քանիսը.

            Ծխախոտ- բոլորս էլ գիտենք դրա վատ ազդեցությունը

            Խաղամոլ- խաղատներին հարստացնող հիմարների խումբ

            Ֆանատիզմ- ինչ-որ մեկի համար իրենց կյանքն են զոհաբերում և այլն:

            Ուրեմն  պարզվում է, որ ես նույնպես ազարտ ունեցող մարդ եմ: Խաղամոլ եմ, բայց ոչ խաղատներում փող վատնող ինչ-որ մեկը, այլ այդ խաղը` ֆուտբոլը, չափից ավելի  շատ եմ  սիրում:  Իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ֆուտբոլի և հաստատ կարող եմ ասել` ես կախվածություն  ունեմ ֆուտբոլից:  Անընդհատ ուզում եմ ֆուտբոլ խաղալ,  ագահաբար ուզում  եմ ֆուտբոլ խաղալ: Այսքանը իմ ազարտի մասին:

            Այս ամենը գրելու ընթացքում մի բան մտորեցի, իսկ եթե ես ֆանատն  եմ` «ֆուտբոլ» կոչվող խաղի:  Չգիտեմ դա  այդպես է, թե ո´չ, բայց  որ «ազարտ» բառի  ճիշտ  համարժեք  բառը  չգտա` դա փաստ է ...

 

                                                                                      Արման  Հակոբյան,  10-2 դասարան