• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծաղկազարդ

Ծաղկազարդի տոնակատարությունն սկսվում է Մեծ Պասի վերջին կիրակի օրը:Այս տարի այն նշվում է ապրիլի 1-ին: Տոնի քրիստոնեական նշանակությունը կապված է Քրիստոսի Երուսաղեմ վերադարձի հետ:Երբ նա, անցնելով փողոցներով, մտնում է եկեղեցի, ժողովուրդը նրան դիմավորում է արմավենու, ձիթենու և ուռենու ծաղկած ճյուղերով: Ծաղկած ոստեր են փռում  նաև այն ճանապարհին, որտեղով անցնում է Քրիստոսը:         Ծաղկազարդը նշվում է գարնանը: Այդ օրը Հայաստանի եկեղեցիները զարդարում են եղևնու և ուռենու ծաղկած ճյուղերով, որոնք Ս.Պատարագի ժամանակ օրհնում և բաժանում են ժողովրդին: Տոնը նաև գարնան խորհուրդն ունի իր մեջ. ամեն ինչ վերածնվում է, արթնանում, մայրանում:Հարսնանում է նաև բնությունը: Զարթոնք է ապրում կյանքը, մարդը հոգեպես մաքրվում է,վերափոխվում, վերածնվում, ազնվանում: Ծաղկազարդը հոգեկան զարթոնքի, գեղեցիկի, բարու հաղթանակի անվերապահ ավետումն է, տոն, որ միշտ հայ մարդու հետ է: