Կրթահամալիրի սովորողներ և դասավանդողներ
Մարտի 20-ին ՝ժամը 13:00-15:00,Մաշտոցի պուրակում տեղի կունենան բարեկարգման աշխատանքներ: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր մայրաքաղաքի գողտրիկ անկյունը բարելավելուն: Աշխատանքները նպատակ ունեն պուրակը գեղեցկացնելու, այն բերելու իր նախկին տեսքին և արդյունքում ապօրինի կրպակների ապամոնտաժման:
Ովքեր ցանկանում են միանալ մեզ, թող իրենց հետ բերեն աշխատանքային անհրաժեշտ պարագաներ:
Շարժվում ենք Մայր դպրոցից ժամը 12:15-ին:
Նախաձեռնող խումբ