• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատիվ` իսկական և կեղծ

Սահմանումներ չեմ սիրում և հաճախ դրանց պատրաստ էլ չեմ:  Բայց խղճի և պատվի միջև որոշակի տարբերություններ կարող եմ նշել:

Խղճի և պատվի միջև մի շատ էական տարբերություն կա։ Խիղճը միշտ հոգու խորքից է բխում, և խղճով ինչ-որ չափով մաքրվում են: Խիղճը «տանջում է»: Խիղճը կեղծ չի լինում: Խիղճը կարող է ճնշված կամ չափազանցված (շատ հազվադեպ) լինել: Բայց պատվի մասին պատկերացումները կարող են շատ կեղծ լինել, և այդ կեղծ պատկերացումները հսկայական վնաս են հասցնում հասարակությանը:  Նկատի ունեմ այն, ինչն անվանում են «համազգեստի պատիվ»: Մեր հասարակությանը ոչ բնորոշ այնպիսի հասկացություն, ինչպիսին «ազնվականության պատիվն» է, մեզանում վերացել է, բայց «համազգեստի պատիվը» ծանր բեռի նման մնացել է: Նույնն է, թե մարդը մահացել է, և միայն համազգեստն է մնացել, որի վրայից շքանշանները հանել են: Եվ դրա մեջ այլևս խղճմտանքով սիրտ չի բաբախում:

«Համազգեստի պատիվը» ղեկավարներին ստիպում է կեղծ և արատավոր նախագծեր առաջ մղել, ակնհայտորեն չհաջողված կառույցներ շարունակելը պնդել, հուշարձանները պահպանող ընկերությունների հետ պայքարել («մեր շինարարությունն ավելի կարևոր է»), և այլն։ «Համազգեստի պատիվը» պաշտպանելու նման օրինակներ շատ կարելի է բերել:

Իսկական պատիվը միշտ համահունչ է խղճի հետ: Համազգեստի պատիվը կեղծ է, անապատում ցնորքի նման` մարդկային (ավելի ճիշտ «չինովնիկական»)  հոգու բարոյական անապատում:

Դպիր 9

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունն ամբողջ կյանքնէ», «Ամենամեծը», «Ամենամեծ արժեքը կյանքն է», «Որն է կյանքի իմաստը», «Նպատակ և ինքնանպատակ»,  «Ի՞նչն է մարդկանց միավորում», «Ուրախ լինել, բայց ոչ ծիծաղելի» և «Ե՞րբ կարելի է ծիծաղել» հոդվածները: