• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարնանային տոն և արհամարհված բնություն

Այսօր Մաշտոցի պուրակը առավել քան տոնական էր: Այստեղ էին հավաքվել երիտասարդներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ և իհարկե երեխաներ` շատ երեխաներ:

Սակայն տոնական տրամադրությունից զատ, մթնոլորտը բավականին թեժ էր: Աղջիկները ճեղքեցին ոստիկանների պատնեշը և '' գրավեցին'' այն կիսակառույց խանութ-կրպակները, որոնք պատրաստվում են դառնալ էլիտար ''բուծիկներ": Նրանք քաղաքապետից որպես տոնական նվեր պահանջում էին կրպակների ապամոնտաժում:Հակառակ դեպքում սպառնում էին քաղաքային իշխանությունններին սկսել հացադուլ:

''Այգին մերն է'' բացականչությունները համակել էր ողջ Մաշտոցի պողոտան: ՈՒ նույնիսկ այն , որ հենց դիմացի փողոցում քաղաքապետի կողմից կազմակերպված շնորհավորում էին կանանց և ծաղիկներ նվիրում, միևնույնն է ինքնորոշված քաղաքացիները այգին էին պահանջում և իհարկե կրպակների ապամոնտաժում: