• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ե՞րբ կարելի է վիրավորվել

Միայն այն ժամանակ կարելի է վիրավորվել, երբ ցանկանում են ձեզ վիավորել: Եթե չեն ցանկանում, իսկ նեղանալու առիթը պատահականություն է, այդ դեպքում ինչո՞ւ վիրավորվել:

Առանց զայրանալու թյուրիմացությունը պարզի՛ր և վերջ:

Դե, իսկ եթե ցանկանում են վիրավորե՞լ:  Վիրավորանքին վիրավորանքով պատասխանելուց առաջ արժե մտածել՝ վիրավորանքի մակարդակին իջնելու հարկ կա՞: Չէ՞ որ վիրավորանքը շատ ստոր մի բան է, և դա վեր հանելու համար մինչև դա իջնել է պետք:

Իսկ եթե համենայն դեպս որոշել եք վիրավորվել, ապա նախօրոք մաթեմատիկական որոշ գործողություններ կատարեք՝ հանում, բաժանում և  այլ: Ենթադրենք՝ ձեզ վիրավորել են մի բանի համար, ինչի համար դուք մասամբ եք մեղավոր: Ձեր վիրավորվածության զգացումից հանե՛ք այն ամենը, ինչը ձեզ չի վերաբերում: Ենթադրենք՝ ազնիվ մղումներից ելնելով են ձեզ վիրավորել, այդ դեպքում ձեր զգացումներն այն ազնիվ մղումներին բաժանե՛ք, որոնք վիրավորական դիտողություն են հարուցել:  Մտքում անհրաժեշտ մաթեմատիկական գործողությունը կատարելով՝ կարող եք վիրավորանքին ավելի մեծ արժանապատվությամբ պատասխանել, որն այնքան ազնիվ կլինի, որքան քիչ նշանակություն կտաք վիրավորանքին: Իհարկե, մինչև որոշակի սահմանները:

Ընդհանրապես, չափազանց նեղացկոտությունը մտքի պակասության կամ բարդութավորվածության նշան է: Խելամի՛տ եղեք:

Անգլիական մի լավ կանոն կա՝ վիրավորվեք միայն այն ժամանակ, երբ ցանկանում են ձեզ վիրավորել, դիտավորյալ են նեղացնում: Սովորական անուշադրության, մոռացկոտության (երբեմն տվյալ անձին բնորոշ տարիքի կամ հոգեկան թերության) պատճառով վիրավորվել չի կարելի:Հակառակը, այդպիսի «մոռացկոտ» մարդու նկատմամբ հատուկ ուշադրությո՛ւն ցուցաբերեք. դա ազնիվ  ու գեղեցիկ կլինի:

Սա այն դեպքում, երբ ձեզ են «վիրավորում», իսկ ի՞նչ անենք այն դեպքում, երբ դուք կարող եք ուրիշին վիրավորել: Նեղացկոտ մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադիր լինել: Ախր, նեղացկոտությունը բնավորության շատ տանջող գիծ է:

Դպիր 9

Դ. Լիխաչովի հոդվածներց ներկայացրել էի «Մեծը փոքրի մեջ», «Երիտասարդությունն ամբողջ կյանքնէ», «Ամենամեծը», «Ամենամեծ արժեքը կյանքն է», «Որն է կյանքի իմաստը», «Նպատակ և ինքնանպատակ»,  «Ի՞նչն է մարդկանց միավորում» և «Ուրախ լինել, բայց ոչ ծիծաղելի» հոդվածները: