Չորեքշաբթի օրը, Մատթեոսը գնդակ էր բերել դպրոց: Մեծ դասամիջոցին վազեցինք դուրս՝ ֆուտբոլ խաղալու: Բաժանվեցինք թիմերի, խաղը սկսվեց: Ոգևորված էինք: Չնայած ձնածածկ մարզադաշտին՝ մենք խաղում էինք մեզ չխնայելով: Առաջին գոլը խփեց Արմանը: Դրան հաջորդեցին Ռազմիկի, Վաչագանի և Արմանի գոլերը: Հակառակորդ թիմը հաշիվը կրճատեց երեք գոլով: Խաղն ավարտվեց 5-3 հաշվով: Մեծ դասամիջոցն ավարտվում էր, և մենք վազեցինք դասարան:
Գարունը սկսվել է: Նպատակ ունենք խաղեր կազմակերպելու այլ դասարանների թիմերի հետ: Ցանկացողներին խնդրում ենք արձագանքել:
Հրակ Թորոսյան, ԱրմանՀակոբյան
10-2 դասարան
ղեկավար՝ Թամար Ղահրամանյան: