• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արագ սնունդ Fast food

Քանի որ Հայաստանում արագ սննդի օգտագործումը մեծացել է, գիտեմ, որ դա վնասակար է մարդու օրգանիզմի համար, որոշեցի անցկացնել ուսումնասիրություն և պարզել, թե մարդիկ որքան հաճախ են օգտվում դրանից և ինչ կարծիք ունեն սննդի այդ տեսակի մասին:

Հարցումն  անցկացրել եմ  Երևանի քաղաքի տարբեր թաղամասերում և Արմավիրում:

Հարցմանը մասնակցել է տարբեր տարիքի (10-ից 70 տարեկաններ) 50 մարդ:

Հարցումն անցկացրել եմ անհարական հարցման մեթոդով (էքսպրես հարցում):

Հարցման արդյունքներ

Հաճախո՞ւմ եք արագ սննդի կետեր.այո(40%), ոչ(30%), երբեմն(30%):

Օգտվո՞ւմ եք արագ սննդից.այո(56%), ոչ(22%), երբեմն(22%):

Ձեր ընկերները օգտվո՞ւմ են արագ սննդից.այո(68%), ոչ(16%), չգիտեմ(16%):

Ձեր կարծիքով արագ սնունդը համե՞ղ է.այո(60%), ոչ(20%), ոչ այնքան(20%):

Ի՞նչ եք կարծում,  արագ սնունդը վնասակար է առողջությանը.այո(54%), ոչ(46%):

Ձեր երեխաների համար կգնե՞ք արագ սնունդ.այո(32%), ոչ(44%), ոչ միշտ(24%):

Ձեր համայնքում կա՞ն արագ սննդի կետեր.այո(72%), ոչ(28%):

Ձեր կարծիքով Հայաստանում շա՞տ են արագ սննդից օգտվողները.այո(74%), ոչ(26%):

Արագ սննդի օգտագործումը չի՞ նպաստում արդյոք շրջակա միջավայրի աղտոտմանը.նպաստում է (72%), չի նպաստում (28%):

Ո՞րն է  Ձեր նախընտրած արագ սննդի կետը. Ташир пицца, Mcdonald's, KFC, Pizza Hatt, AFC, SFC:

(Պատասխանում սննդի կետերը դասավորված են ըստ օգտվելու առաջնայնության):

Կարծիք- վերլուծություն:    Իմ կարծիքով, արագ սննդի օգտագործումը բավականին տարածված է դարձել նաև մեզ մոտ:  Դրա մշտապես օգտագործումը վնասակար է արողջությանը և նպաստում է շաջակա միջավայրի աղտոտմանը:

Հարցման ժամանակ պարզեցի, որ արագ սննդի ծառայություններից պարբերաբար օգտվում եմ ուսանողներն ու ավագ դպրոցի սովորղները, որոշ չափով նաև միջին տարիքի մարդիկ: Տարեցներն ու փոքրերը  գրեթե չեն օգտվում և  հաճախում են հազվադեպ:

Կարծում եմ՝ Հայաստանում սա դեռ լուրջ խնդիր չի հանդիսանում:

Իսկ դուք ինչպես եք կարծո՞ւմ: Քննարկե՞նք...