• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհատական օգտագործման թվային ՏՀՏ միջոցներ: Ուսումնասիրության արդյունքներ:

Կրթահմալիրի սոցիոլոգի ծառայությունը տնօրինության պատվերով անցկացրել է ուսումնասիրություն և փորձել է պարզել.

  • ինչ անհատական օգտագործման միջոցներ ունեն կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները
  • այդ գործիքներից որոնք են իրենց հետ դպրոց բերում
  • ինչպիսի թվային միջոցներով են հագեցած կրթահամալիրի դասասենյակներն ու լաբորատորիաները:

Ուսումնասիրությունը կազմակերպվել է համատարած ընտրանքով, էլեկտրոնային փոստի միջոցով:

Սովորողի անհատական օգտագործման թվային ՏՀՏ միջոցներ

Ուսումնասիրության արդյունքներ

Սովորողների մասնակցությունը ուսումնասիրությանը 98,3% է( կրտսեր, միջին, ավագ դպրոցներ):

Տանը անհատական օգտագործման համակարգիչ ունի սովորողների 76%-ը(1272 մարդ), նոթբուք՝ 23,3%-ը(392 մարդ), նեթբուք՝ 13,3%-ը(223 մարդ): Այդ գործիքներից դպրոց է բերում՝  նոթբուք՝ 3%-ը(51 մարդ), նեթբուք՝ 6%-ը(102 մարդ): Համակարգիչ չունի հարցվածներից 13,5%-ը(228 մարդ):

(Կան սովորողներ, ովքեր նշել են երկու պատասխան. համակարգիչ և նոթբուք կամ նեթբուք):

Բջջային հեռախոս ունի 77%-ը(1293 մարդ), որից 62,4 %-ը(1048 մարդ) այն իր հետ բերում է դպրոց:

Ձայնագրիչ ունի սովրողներից 7,5%-ը(126 մարդ), բերում է դպրոց 1%-ը(15 մարդ):

Ֆոտոխցիկ՝ 59,6%-ը(1001 մարդ), բերում է դպրոց 7,2%-ը(121 մարդ):

Տեսախցիկ՝ 32,1%-ը(539  մարդ), բերում է դպրոց 1,4%-ը(23 մարդ):

Ականջակալ ՝60,2 %-ը(1012 մարդ), բերում է դպրոց 5%-ը(84 մարդ):

Վեբ կամերա՝ 62%-ը(1037 մարդ), բերում է դպրոց 0,5%-ը(9 մարդ):

Ինտերնետ ֆլեշ՝ 23,4 %-ը(393 մարդ), բերում է դպրոց 0,8%-ը(13 մարդ):

Սկաներ՝ 4%-ը(68 մարդ):

Պատճենահանման սարք՝ 3,3%-ը(56 մարդ):

Տպիչ՝ 8,3%-ը(139 մարդ):

Հարցին այլ պատասխան է տվել 6,3%-ը(138 մարդ)`  (ուժեղարար՝  8,2%-ը(105 մարդ), այփոդ, այփադ՝ 0,4%-ը(7 մարդ) և այլն) :

Այն հարցին, թե ինտերնետ կապի որ տեսակից են օգտվում, հարցվածներց հայլայնի ծառայությունից օգտվում է 33%-ը(553  մարդ), օրանժի ծառայությունից՝ 12,5%-ը(211 մարդ), բիլայնից՝ 12,2%-ը(205 մարդ), վիվասելլից՝ 11%-ը(182 մարդ), հարցվածներից 4,6%-ը(78 մարդ) նշում է, որ չունի ինտերնետ կապ: Այլ պատասխան է տվել 2,7%-ը(45 մարդ)` (յուքոմ՝ 0,8%ը(14 մարդ), վայֆայ՝ 0,06%(1 մարդ) ևայլն):

Հարցին չի պատասխանել 22,4%-ը(377 մարդ):