• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լուսաստղ» ամսագիրը դիջիթեքյան ոգով ու հատուկ Դիջիթեքի համար

Ամսագրի երկրորդ համարն արդեն ամբողջական է: Այս համարում կտեսնեք արդեն դասակարգված նյութեր` ժամանցային, հետազոտական, մշակութային: Art. Mskh-ը ներկայացնում է Գրիգոր Խաչատրյան և Ռավի Շանքար ժամանակակից արվեստագետներին. կարծում ենք` հետաքրքիր կլինի ծանոթանալ, լսել, կարդալ, մտորել: Ներկայացնում ենք նաև նոր բաժին` մենք ենք մեր համայնքը. այս բաժնում ծանոթանում ենք մեր ծնողների, կրթահամալիրի բարեկամների և բոլոր այն մարդկանց հետ, ովքեր կարող են հետաքրքիր զրուցակից, խորհրդատու, ընկեր լինել: Հետազոտություններ բաժինն այս անգամ  ներկայացնում է բավականին հետաքրքիր նյութերով` կարդացեք: Արդեն ունենք ռուսերեն մտորումների էջ, թարգմանական էջ, որն այս անգամ ներկայացնում է Աիդա Գրիգորյանը: Ունենք հետաքրքիր նյութեր ժամանակակից երիտասարդների, համակարգչային խաղերի մասին, բլոգային նյութեր: Ձևավորումը` Աշոտ Ավետիսյանինն է:

Գործում է նաև ամսագրի ֆեյսբուքյան էջը:

Սիրով սպասում ենք արձագանքների, քննարկումների ու նոր նյութերի: