• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցման կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարաններում: Ուսումնասիրության արդյունքներ:

Հարցմանը մասնակցել է 44 սովորող (100% մասնակցություն):

Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը պատրաստվում է շարունակել սովորողների 77,2% -ը(34 մարդ), որից՝ Մանկավարժական համալսարանում  43,1%(19 մարդ), Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝  20,5%-ը( 9 մարդ), ԵՊՀ դիմելու է 9%-ը(4 մարդ), որից  6,8%-ը (3 մարդ) Ժուրնալիստիկայի բաժին, 2,3 %-ը (1 մարդ) ՝ Կիրառական մաթեմատիկայի բաժին, Գեղարվեստի ակադեմիայում ուսումը շարունակելու է 4,5%-ը (2 մարդ):

Հարցվածներից 18,1 %-ը (7 մարդ)  նշում է, որ չի կողմնորոշվել, թե որտեղ է ուսումը շարունակելու, 2,3 %-ը(1 մարդ) նշում է, որ ոչ մի տեղ չի շարունակելու  ուսումը,  4,5%-ը (2 մարդ) նշում է,  որ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնելու է զինծառայության:

Բացի անհատական ուսումնական պլանով նախատեսված դասերից, ինքնակրթությամբ  զբաղված է հարցվածներից  52,2%-ը(23 մարդ), կրկնուսույցի մոտ պարապում է 18,1%-ը  (8 մարդ), 22,7%-ը(10  մարդ)  նշում է, որ չի պարապում, քանի որ դպրոցում սովորածը բավարար է ԲՈւՀ ընդունվելու համար, հարցին չի պատասխանել 4,5%-ը(2 մարդ):

Այն հարցին, թե ինչու են պարապում կրկնուսույցի  մոտ, 11,3%-ը (5 մարդ) պատասխանում է, որ դպրոցի տվածը բավարար չէ ԲՈւՀ-ական քննությունները հանձնելու համար, 2,3 %-ը(1 մարդ) նշում է, որ վստահ չի, որ ինքնուրույն կարող է պարապել, 2,3 %-ը (1 մարդ) նշում է, որ ծնողներն են այդպես ցանկացել, 2,3 %-ը(1 մարդ) նշում է, որ պարապում է կրկնուսույցի մոտ, որովհետև շատ բացթողումներ ունի, հարցին չի պատասխանել  2,3%-ը(1 մարդ):

Այն հարցին, թե ինչու չեն պարապում կրկնուսույցի մոտ, հարցվածներից 2,3 %-ը(1 մարդ) նշում է, որ ընտանիքի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս, իսկ 47,7% -ն էլ (21 մարդ) վստահ է, որ ինքնուրույն կհաղթահարի ծրագիրը, 2,3 %-ը(1 մարդ) տվել է այլ պատասխան:

Այն հարցին, թե ինչու են ընտրել գեղարվեստի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցը, հարցվածներից 52,2% -ը (23 մարդ) նշում է, որ հետագյում կրթությունը շարունակելու է այդ ուղությամբ, հարցվածներից 22,7%-ն էլ (10 մարդ) նշում է, որ սիրում է  այդ մասնագիտությունը,  6,8%-ը(3 մարդ) նշում է, որ ընտրությանը պատահմամբ է ստացվել, 6,8%-ը (3 մարդ) նշում է, որ հետագայում իր ընտրած մասնագիտության համար օգտակար կլինի (ԵՊՀ ժուրնալիստիկա), հարցին չի պատասխանել 4,5%-ը (2 մարդ):

Հարցվածներից  56,8%-ի(25 մարդ) ԲՈւՀ-ական քննություների և ուսպլանով ընտրած խորացված ուսուցմամբ դասընթացի միջև կա համապատասխանություն: Անհամապատասխանություն առկա է 16%-ի (7 մարդ) մոտ, դեռ չի կողմնորոշվել և չի նշել, թե ԲՈւՀ-ում ինչ քննություններ է հաձնելու, հարցվածներից 18,1%-ը(8 մարդ), ոչ մի տեղ չի դիմելու 2,3 %-ը (1մարդ),  մեկնելու է զինծառայության 4,5%-ը (2 մարդ), հարցերին չի պատասխանել  2,3%-ը(1 մարդ):

Հարցաթերթիկում կային հարցեր, որտեղ սովորողները պետք է նշեին, թե  ինչ կարծիք ունեն 12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման մասին:

Ուսումնսիրության արդյունքում պարզվեց, որ սովորողները  որպես առավելություն  նշում են այն, որ նոր տեղեկություններ են ստանում,  նախապատրաստվում են ընդունելության քննություններին, կարողանում են ազատ կարծիք հայտնել:

Որպես բացթողում սովորողները նշում են այն, որ որոշ առարկաներ չեն անցնում,սակայն դրանցից քննություն են հանձնելու, կա նաև կարծիք, որ12-րդ դասարանը  ժամանակի զուր կորուստ է:

Առաջարկում են, որ հաճախակի կազմակերպվեն ուսումնական ճամփորդություններ, չհանձնեն քննություններ այն առարկաներից, որոնք չեն անցնում կամ էլ ուսումնասիրեն այդ առարկաները: