• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012թ. աշխատանքների բովանդակությունը

Պետական աջակցության N - Ա-6/18-12 պայմանագրի հավելված

1.     Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջներին համապատասխան  կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագրի չափորոշչի, ըստ չափորոշչի` ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, սովորողի ուսումնական առաջադիմության գնահատման համակարգի մշակում և ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման

2.     Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության, ուսումնական պարապմունքի արդյունավետության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում, էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրում

3.     Մեդիահանրակրթության սովորողների, դասավանդողների առողջության պահպանման ծրագրի մշակում և ներդրում

4.     Անհատի կրթության իրավունքի ապահովման նպատակով առցանց ուսուցման ծրագրի մշակում  և կազմակերպում

5.     Համացանցում դասավանդողների և սովորողների անհատական էջերի (բլոգների) գործարկում` որպես ուսումնական տարածք. սովորողների հեռավար ուսուցում: Ուսումնական նոր կայքի, ենթակայքերի, էլեկտրոնային պարբերականների (Լուսաստղ, ART-mskh) ստեղծում

6.     Կրթահամալիրում իրականացվող հանրակրթական, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերը, որպեստեխնոլոգիական կրթության (կարողությունների ձևավորում և զարգացում) տարբեր մակարդակներ. ուսումնական կարգերի, ծրագրերի լրամշակումՀՀ օրենքով կրթության պետական սկզբունքների ապահովման նպատակով և ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման

7.     «Կրթության կազմակերպումը ավագդպրոցում» գիտափորձի մշակում և ներդրում, այդ թվում` անհատական ուսուցման կազմակերպում, կրեդիտային համակարգի մշակում, մասնագիտական փորձառության կազմակերպում, հետազոտական նախագծերի և ինքնակրթության ծրագրերի մշակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում հաստատման

8.     Կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի բովանդակության բազմաձևության  (լեզվագործունեություն, այդ թվում` օտար լեզուներ, թվաբանական,  բնագիտական-բնապահպանական, տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, երաժշտական, այդ թվում` պար և նվագարաններ, մարզական, այդ թվում` մարմնամարզություն և լող, թատերական) ապահովում` ծրագիրը կրող ուսուցչի (դաստիարակի և դասվարի) կարողությունների զարգացման և նրա աշխատանքի կազմակերպման միջոցով: Կրթահամալիրում իրականացվող «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի արդյունքների ամփոփում, վերլուծում և դրանց ներկայացում ՀՀ ԿԳՆ (2012թ. հունիս)

9.     Գործընկեր կազմակերպությունների (ՁԻՀ, ԻՏՁՄ, Յունիքոմփ, Ֆիրմա Ալֆա, Մայքրոսոֆթ-ԱՐԷՅ, Նորք, ԿՏԱԿ, Սինոփսիս) աջակցությամբ «Նոթբուքն ինձ դասընկեր», «Էլեկտրոնային գրատախտակը, պրոյեկտորը, էլեկտրոնային գրիչները հանրակրթական դասարանում», «Ռոբոտիքս», «Էլեկտրոնային կրթահամալիր-կրթական միջավայր» ծրագրերի զարգացում

10.Գործընկեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ էկոլոգիական կրթության ծրագրերի զարգացում, նախագծերի մշակում և իրականացում

11.Սովորողների և ուսուցիչների ընտրությամբ` վրացերենի, պարսկերենի, թուրքերենի ուսուցման միջոցով միջմշակութային հաղորդակցության զարգացում: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչների օտար լեզուներ, այդ թվում` անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իսպաներեն, կիրառելու հմտությունների զարգացում

12.Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային գործունեություն

13.Պարբերական մեդիաօլիմպիադաների և օլիմպիական ճամբարների, «Ուսումնական մեդիաթատրոն»  ստուգատեսի, ամենամյա հանրակրթական DigiTec-ի, մեդիափառատոնի կազմակերպում

14.Սովորողների օժտվածության զարգացման ակումբների գործունեության կազմակերպումը որպես հեղինակային կրթական ծրագրով լրացուցիչ կրթություն («Տիեզերք», «Ռոբոտիքս», ծրագրավորողների, գիտակների, մշակութային, հայրենագետների, «Խաղարկային դատարան»), աստղացուցարանի նախագծի և գործունեության մշակում

15.Սովորողների և դասավանդողների ներհայաստանյան և միջազգային փոխանակման ծրագրերի, պարբերական առցանց քննարկումների, հետազոտող ուսուցիչների ամենամյա մայիսյան, հոկտեմբերյան ստեղծագործական, բաց հավաքների կազմակերպում: Մեդիատեխնոլոգիական հանրակրթության գործընկեր դպրոցների ցանցի, այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում, ղեկավարների և դասավանդողների վերապատրաստում

16.Աջակցություն կրթահամալիրի` որպես մեդիահանրակրթության և տեխնոլոգիական կրթության այլընտրանքային (հեղինակային) արդյունավետ համակարգի պահպանությանը (մանկավարժության կենտրոն և մանկավարժական էլեկտրոնային «Դպիր» պարբերական, ուսումնական կայք (այդ թվում` ինտերնետայինTV,  ինտերնետ ռադիո, թարգմանչական լրատվական գործակալություն, Վիքիպեդիայի խմբագրություն), մեդիագրադարան, մեդիահրատարակչատուն, մեդիատպագրություն

17.  Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության ծրագրին. 2-3, 3-4, 4-5 տարեկան երեխաների նախակրթարանային խմբերի պահպանում, 2007թ. ծնված երեխաների` կրթահամալիրի կրտսեր դպրոցին նախապատրաստական ուսուցման կազմակերպում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրայիննյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, ՀՀ ԿԳՆ սահմանած կարգով ներկայացում, «Պարտեզ» էլեկտրոնային կայքի պահպանում

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Ծրագրերի կենտրոնի ղեկավար` Ս. Մարկոսյան