• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ԴԻՋԻԹԵՔ 2012-ին կրթահամալիրի դասավանդողների մասնակցության մասին

Հարգելի գործընկերներ

Հունվարի 15-ից մեկնարկած Հանրակրթական Դիջիթեք 2012-ը կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային ծրագրի տարեկան հաշվետվություն է: Հիշեցնում ենք «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» 2011թ. ծրագրի բովանդակությունը և հոկտեմբերին փորձաքննության ներկայացված ծրագրերը: Կրթահամալիրը Հանրակրթական Դիջիթեքի նյութերի և բաց պարապմունքների միջոցով ներկայացնում է այդ ծրագրերի իրականացման ընթացքը, արդյունքները:

Կրթահամալիրի դասավանդողը ստուգատեսին ներկայացնում է`

  • մեթոդական հոդված (ծրագրային-մեթոդական մշակում), որի բովանդակությունը համապատասխանում է վերը նշված ծրագրերին, վերաբերում է դրանց իրականացման ընթացքին,  խնդիրներին, դասնթացների ծրագրերին:
  • Դիջիթեք 2012-ի որևէ անվանակարգով տեսանյութ կամ տեսադաս
  • Ուսումնական նյութերի իր փաթեթը

Հարգանքով`

Գևորգ Հակոբյան

Սուսան Մարկոսյան