• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիմում կամ խնդրանք 9-4-ի անունից

Մենք՝ 9-4-ի բոլոր սովորողներս, այն եզրակացության եք եկել, որ այդ վերոնշյալ թղթապանակները չենք կարող պատրաստել, քանի որ մենք շուտով պատրաստվում ենք քննություն հաձնել, իսկ ուսուցիչները անխնա  հանձնարարություներ են տալիս մեզ:Արդեն սկսվել է  Digitec-ը, շուտով կմերկնարկի մեդիաօլիմպիադա գարունը, ու բոլոր  ուսուցիչները պահանջում են մեր մասնակցությունը իրենց առարկաներից: Նաև այս շրջանը կիսամյակի վերջ է, ու մենք համարյա բոոլոր առարկաներից գրում ենք ստուգողական աշխատանքներ: Ամենակարևորը` մենք սեպտեմբերից մինչև հիմա արել ենք տարբեր էլեկտրոնային առաջադրանքներ և ոչինչ համարյա պահպանված չի:Երբ մենք այս հարցով դիմում ենք մեր  ուսուցիչներին,նրանք ասում են, որ մենք պետք է մեր  տետրերը scan անենք, բայց նախ մենք սեպտեմբերից մինչև հիմա, մի առարկայից փոխել ենք 3 տետր: Այդ տետրերից շատ մասը չկա:Իսկ այժմյան տետրերում կան ջնջումներ,սխալներ, ուսուցիչների գրառումներ և նմանատիպ բաներ:Այսպիսով` մենք առաջարկում ենք, մեր թղթապանակների մեջ բոլոր առարկաներից լինեն գրավոր հաշվետվություններ,  նաև` ուսուցիչների կարծիքը մեր կատարած աշխատանքների վերաբերյալ:

 

Խնդրում ենք բոլորի ակտիվ մասնակցությունը այս հարցի շուրջ,մենք ուզում ենք լսել տարբեր կարծիքներ: