• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարգարիտ Սարգսյանից Ձմեռ անունով Պապին

Էնպես չի, որ քո պապ լինելն ինձ համար ոգևորիչ է. որոշակի տարիքից հետո մտածում ես, որ, այնուամենայնիվ, լավ կլիներ, եթե Ձմեռ պապը երիտասարդ լիներ, բայց…Համարենք, որ դու հոգով ես երիտասարդ. հայերի բարոյական հաղթանակի պես մի բան ստացվեց, հոգով…

Սիրում եմ քեզ ու անհամբեր սպասում: Դա էլ իր բացատրությունն ունի` հեռու ես` հեռվից հեռու սիրելը հեշտ է, անհամբեր սպասում եմ, իհարկե գիտեմ, որ չես գալու, բայց դե ընկերներս գիտեն, որ սպասում եմ ու փորձում են ինձ հուսախաբ չանել:

Ինչո՞ւ եմ նամակ գրում, որովհետև սիրում եմ նամակ գրել խորհրդավոր պապերին. էսպես ասում եմ` ինձ մի խանգարեք` կարևոր գործ եմ անում ու…Պապերի հետ բանակցում…

Մանր բաներ չեմ ուզում` նոթբուք, մեքենա, կոնֆետ, ճաշակով կամ անճաշակ շոր…Նոթբուք ինչ ուզեմ, եթե  չեմ ուզում` նեթբուք եմ ուզում, որ թեթև լինի: Մեքենա վարել չգիտեմ, երևի ճիշտ կլինի սովորեմ, հետո ուզեմ (ինձ համոզում եմ): Կոնֆետի հարցն ինքս եմ լուծել, շորի հարցը` ինքս չէ, բայց լուծվել է: Խուճուճ տղա էի ուզում. այդ հարցն էլ կարգավորվեց…

Դու զբաղվիր գլոբալ խնդիրներով` արտագաղթ, քաղաքական, սոցիալական վիճակ, քաղաքականություն…Համը դուրս է գալիս, այ Պապ, թե չէ ես էլ կգնամ այս երկրից ու քեզ կփոխեմ Սանտա անունով, ինձ ոչ հոգեհարազատ, էակի հետ: Էսպես ապրել չի լինում, աշխատել չի լինում, սիրել չի լինում. էհ, ինչքան սողանք, յոլա գնանք: Մի բան արա էդ «յոլա գնալ»արտահայտությունը գործածությունից հանենք: Մի բան արա, արտաքինով ծեր, հոգով բարի Պապ: