• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լուսաստղ. պատանեկան նոր ամսագիր…Ողջույն կրթահամալիրականներ…Ես եմ` Ձեր ամանորյա նվերներից մեկը…

Ամսագիրը հետազոտող պատանիների և նրանց ուսուցիչների համար է. Ձեր հետազոտությունները, ուսումնասիրությունները, հանձնարարություն-մտորումները, նորարար մտահղացումները տեղադրեք հենց այս ամսագրում: Էլ ինչ հետազոտություն, եթե դասարանի պատերից դուրս չի գալու ու չի քննարկվելու, էլ ինչ ստեղծագործ անհատ, եթե որևէ թեմայով չի հետաքրքրվում կամ գրվածի մասին սեփական կարծիք չունի: Ամսագիրը ստեղծագործ պատանիների համար ուսումնական նոր միջավայր է, միմյանց ճանաչելու, քննարկումներ անցկացնելու, աշխարհին ճանաչելի դառնալու լավ հնարավորություն: Ստեղծեք Ձեր բլոգերը, թարմացրեք դրանք և Ձեր բլոգային լավագույն նյութը կդառնա կրթահամալիրային` կընթերցենք, կխոսենք: Ծանոթացեք նոր ու հետաքրքիր արվեստագետների, երիտասարդ գիտնականների, հետաքրքիր մարդկանց հետ ու օգնեք, որպեսզի մենք էլ ծանոթանանք նրանց հետ: Մարդկանց դարձնենք ճանաչված ու պահանջված: Հետաքրքիր մարդկանց փնտրենք նախ մեր մեջ` մեր սովորողների, դասավանդողների, ծնողների, քույրերի, եղբայրների. խոսենք նրանց մասին: