• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

mskh.am-ի նոր կառուցվածքի նախագիծ. արտահայտվեք

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կրթահամալիրի վեբկայքի նոր կառուցվածքի նախագծի առաջին տարբերակը:

Խնդրում ենք ակտիվորեն քննադատել, ներկայացնել առաջարկներ, առարկություններ:

Արմինե Թոփչյանի հետ համատեղ մշակված այս տարբերակում առաջարկում ենք ունենալ 2 մենյու՝ հիմնական եւ օժանդակ:

Առաջարկվող կարեւոր փոփոխություններից մեկը թեգերի/պիտակների ներմուծումն է:

Մեր որդեգրած գլխավոր սկզբունքները հետեւյալն են. նորացված կայքը 1. պետք է ունենա ավելի լավ խմբավորված նյութեր, 2. օգտագործման եւ պահանջվող նյութը գտնելու տեսակետից լինի առավել հարմար, 3. պատշաճ մակարդակով ներկայացնի Կրթահամալիրը:

Սպասում ենք ձեր արձագանքներին:

Եթե հարցեր լինեն, գրեք:

Արամազդ Ղալամքարյան

ՀԳ. Քանի որ այս հարցը կայքի ապագայի համար շատ կարեւոր է, այս գրառումը «ամրացնում» եմ նյութերի հոսքի վերեւում: Առաջարկում եմ, որ «ամրացված» մնա մինչեւ առաջիկա երկուշաբթի, որից հետո առաջարկները կամփոփվեն, իսկ գրառումը կտեղափոխվի արխիվ: Շնորհակալ եմ: