• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորին ընդառաջ

Ամանորին ընդառաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացրեցինք ուսումնասիրություն և փորձեցինք պարզել, թե ինչպես են մարդիկ պատրաստվում տոնին:

Հարցմանը մասնակցեցին սովորողներ և դասավանդողներ:

Հարցման արդյունքում և մեր դիտարկումներից  պարզեցինք, որ կրթահամալիրում  տոնական  բարձր տրամադրություն է տիրում,  և բոլորը ոգևորված են: Պատրաստում են անակնկալներ: Կատարում են ամանորյա ձևավորումներ:

Այն հարցին, թե ինչ նյութեր են օգտագործում ամանորյա ձևավորումների համար, հարցվողները պատասխանեցին,  որ օգտագործում են գունավոր թղթեր, փայլեր, խաղալիքներ, պենոպլաստ, լույսեր մետաղյա իրեր, բամբակ, փուչիկներ, ամենատարբեր թափոններ՝ երեխայի կոշիկներ և հողաթափեր, սուրճի տուփեր, մանդարինի կեղև, մետաղալարեր և էլի ուրիշ-ուրիշ բաներ (ձևավորումնեիրին կարողեք ծանոթանալ այցելելով կրթահամալիրի տարբեր դպրոցներ և www.mshk.am կայք ու ենթակայքեր):

Հարցվողների մեջ կային մարդիկ, ովքեր նշեցին, որ չեն մասնակցել ամանորյա եռուզեռին, բայց մեծ ոգևորությամբ են հետևում աշխատանքներին:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է անցնում  ամանորը կրթահամալիրում, հարցվողները պատասխանեցին, որ յուրաքանչյուրիցս է կախված տոնի հետաքրքությունը և, որ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում բոլոր տոներն էլ լավ են անցնում,  իսկ ամանորը բացառություն չէ, ամենակարևորը գեղեցիկ ու հետաքրքիր տոնածառերն են և լավ երաժշտությունը:

Կային մարդիկ ովքեր, չգիտես ինչու,  հրաժարվեցին մասնակցել մեր հարցմանը: