• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արձագանքում եմ Շուշանի նյութին. իմ պատասխանը` Բարսելոնա

Այժմ թե աշխարհի,  թե հանրապետության ֆուտբոլասերները բաժանված են երկու խմբի`  Ռեալի երկրպագուներ և, իհարկե, Բարսայի: Սա այն խաղն է, որն իրենից ներկայացնում է ոչ միայն ֆուտբոլային, այլ նաև քաղաքական հակամարտություն: Ամեն տարի միլիոնավաոր մարդիկ կանգնում են նույն հարցի առաջ. Ռեալ, թե Բարսա: Պատասխանը ներկայացնեմ պարզաբանումներով. Իսպանիայի առաջնությունում վերջին երկու տարվա ընթացքում Բարսան ոչ մի պարտություն չի կրել: Ասեմ ավելին` չորս խաղում էլ հաղթել է: Գվարդիոլայի հարձակվողական տակտիկան, ֆուտբոլիստների խիստ կարգապահությունն ու համախմբվածությունը Բարսային երկու տարի անընդմեջ չեմպիոն դարձրին: Ռեալի մարզիչ նշանակվեց Մոուրինյոն` Բարսայի առաջխաղացումը կասեցնելու, Ռեալին ճգնաժամային վիճակից հանելու համար: Բայց` ապարդյուն: Մի թիմ, ինչպիսին Բարսան է, ով իր ֆուտբոլիստներին պրոֆեսիոնալ է դարձրել հենց Լա Մասիայում, ով երբեք հաշվի չի առել, թե ով է մրցակիցը` Ռեալը, թե Լեվանտեն, ով համարվել է միակ թիմը` նվաճած աշխարհի հնարավոր բոլոր մրցանակները, երբեք չի դադարի ուրախացնել իր միլիոնավոր երկրպագուներին, այս խաղում` նույնպես: Ֆուտբոլային պատմությամբ, խաղացողների պրոֆեսիոնալիզմով Բարսայի հետ չի կարող համեմատվել ոչ մի թիմ: Անգամ Ռեալը, որ թեկուզ տարիներ առաջ ուժեղագույնն է եղել: Այժմ շատ բան է փոխվել…

Աիդա Գրիգորյան 10-3 դաս.