• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի Մեղվաընտանիքը լավն է, չէ՞...

  

   Մեկ շաբաթ շարունակ Գեղարվեստի կրտսեր մեղուների համերաշխ բզզոցը գրեթե անպակաս էր դպրոցի բոլոր անկյուններում: Բզզում էին դասի ժամանակ, բզզում էին դասամիջոցին ու մինչև անգամ նախաճաշելիս: Սկզբում ընտրեցինք երգը, որի ուրախ երաժշտությունը ակամայից մեզ փոխանցեց ժրաջան մեղվի ողջ եռանդը: Այնուհետև անգլերենի ժամին թարգմանեցինք այն, սովորեցինք անծանոթ բառերն ու երգի  կրկներգը, որը սկսվում էր` B U M B L E   B E E բառերով... Այնուհետև բեմադրեցինք մի փոքրիկ պար ու պարեցինք այն ուսուցիչների հետ միասին: