• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այնտեղ այլ են խոսքերը, այլ է կյանքը...

Նոյեմբերի 22-ին «Երևան» հյուրանոցում Լիլիթ Բլեյանի «Ուրիշ քաղաքում» առաջին խտասկավառակի շնորհանդեսն էր: 

Լիլիթը՝ մեզ համար մեր ուսումնատենչ շրջանավարտը, օտար լեզուների մասնագետ, Ա1+-ի լրագրող, մեր դպրոց-պարտեզի սովորող Արաքսյայի և փոքրիկ Սոնուլիկի մայրիկը, Տաթևի և Շուշանի քույրիկը, տիար Բլեյանի ավագ դուստրը, քաղաքի երաժշտասեր ու երաժշտաստեղծ հասարակությանը ներկայացավ իր նոր հայտով։ Լիլիթի ստեղծած մեղեդին ու խոսքերը, երգերի վարպետ կատարումը նոր DVD-ն արդեն շատերի համար ցանկալի նվեր են դարձրել։

Շնորհավորում ենք, սիրելի Լիլիթ։ Վստահ ենք, որ անակնկալ ու ակնկալելի շատ ու շատ նվաճումներ ես ունենալու։ Շնորհակալություն գեղեցիկ երեկոյի և վարար, վարար, վարար ռոմանտիկ տրամադրության ու հույզերի համար, որ բերում են քո երգերը։