• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տնօրենի ընտրության նախապատրաստում

Կրթահամալիրի տնօրենի ընտրության նախապատրաստումը սկսված է: Ինչպես հայտնել եմ, ես մասնակցելու եմ ընտրությանը` որպես թեկնածու:

Յուրաքանչյուրը, ով պատրաստվում է աշխատել կրթահամալիրի ընտրված տնօրենի հետ՝ փոխտնօրեններ, աշխատակազմի անդամներ, դպրոցների և ուսկենտրոնների ղեկավարներ, մասնագետներ, դասավանդողներ, սովորողներ, մինչև 2012թ. հունվարի 12-ը նախընտրական պատրաստության մեջ է: Յուրաքանչյուրը մասնակցում է «Կրթությունը 2012-2015թ.թ.» նախագծի ձևավորմանը: Այդ նախագծի կառուցվածքը ես հրապարակել եմ շաբաթ օրը՝ կրթահամալիրի տոնի փակման ժամանակ: Կրթահամալիրի վարչական աշխատողներից յուրաքանչյուրը ճշտում է իր 2012թ. գործառույթները (պաշտոնական հրահանգը) և գրավոր ներկայացնում ինձ մինչև նոյեմբերի 26-ը:

Միշտ պատրաստ եմ քննարկման:

Հարգանքով՝ Ա. Բլեյան