• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պաուլո Կոելիո «Առակներ»

Նայել արևին

Կարդացեք նաև «Երեք քույր» և «Սրբազան կերակուր» առակները։

Աշակերտն եկավ ուսուցչի մոտ և այսպես ասաց.
- Արդեն շատ տարիներ ես լուսավորում եմ փնտրում: Հիմա զգում եմ, որ ընդհուպ մոտեցել եմ: Ուզում եմ իմանալ՝ որը պետք է լինի հաջորդ քայլս:
- Իսկ ինչպե՞ս ես դու ապրուստ վաստակում,- հարցրեց ուսուցիչը:
- Դեռ վաստակել չեմ սովորել. ինձ հայրս ու մայրս են պահում: Բայց դա բնավ էլ կարևոր չէ:
- Հարցնում ես՝ որը պետք է լինի հաջորդ քա՞յլդ. կես րոպե անթարթ նայիր արևին,- ասաց ուսուցիչը:
Աշակերտն այսպես էլ արեց:
Երբ կես րոպեն անցավ, ուսուցիչը խնդրեց նկարագրել այն ամենը, ինչ տեսավ իր շուրջը:
- Ես ոչինչ էլ չեմ տեսել. արևը կուրացրեց ինձ:
- Մարդը, որը
միայն լույս է փնտրում և իր պարտականություններն այլոց վրա է դնում, երբեք չի լուսավորվի:

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Սարգսյանը