• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ArmNet Awards-2011

Մեկնարկել է ArmNet Awards-2011 համահայկական ինտերնետային մրցույթը։ Իսկ դեկտեմբերի 3-ին կկայանա կոնֆերանս`  նվիրված վեբ տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին:

Կոնֆերանսի հիմնական թեման է` «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ»:

Քննարկումները կընթանան հետևյալ թեմաների շուրջ`

  • Շարժական սարքերի տարածումը և դրանց ազդեցությունը ինտերնետի վրա
  • Գովազդ ցանցում
  • Ֆինանսավորում և ներդրումներ
  • Խաղեր, ժամանց, երաժշտություն մոբայլ սարքերում

Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն շնորհանդեսներ, քննարկումներ արտասահմանյան և տեղացի մասնագետների հետ, որոնց շարքում են հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ Twitter, Google, TechCrunch, Opera Software, Begun.ru, France Telecom և այլն: 
Կոնֆերանսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նախնական գրանցումը կիրականացվի Facebook սոցիալական ցանցում:
Կոնֆերանսի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել (010) 560 494 հեռախոսահամարով: