• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեղծագործում են Գեղարվեստի դպրոց-պարտեզի սովորողները

Համարձակ մեղուն

Լինում է չի լինում մի փեթակ: Այդ փեթակի մեղուները շատ աշխատասեր են լինում: Ամբողջ օրը ծաղիկներից նեկտար են հավաքում: Մի օր փոթորիկ է սկսվում և խանգարում մեղուների  աշխատանքը: Բոլորն անհամբեր սպասում են, որ փոթորիկը հանդարտվի: Բայց փոթորիկն ավելի է ուժեղանում: Նրանցից ամենահամարձակը որոշեց դուրս գալ և տեսնել, թե ինչ եղանակ է դրսում: Հանկարծ քամին քշեց փոքրիկ մեղվին, բայց նա պատսպարվեց ծաղկի մեջ: Երբ մեղուն ուշացավ, ընկերները մտածեցին, որ նա դարձել է քամու զոհը: Բայց փոթորիկը դադարելուն պես փոքրիկ մեղուն դուրս եկավ իր թաքստոցից և ուժասպառ հասավ փեթակ: Երբ փեթակի դուռը բացվեց, մեղուները շատ ուրախացան` կենդանի տեսնելով իրենց ընկերոջը: Եվ այդ չարաբաստիկ օրը երկար մնաց նրանց հուշերում:    /Գեգչօղլյան Ռաֆայել/

                                            ԱՌԱԾՆԵՐ ՄԵՂՎԻ ՄԱՍԻՆ

Մի  մեղու  ծաղիկից  նեկտար հավաքեց,  մեղր դարձրեց և մարդկանց տվեց: /Թովմասյան  Դոնա/

Երբ  մեղուն  մարդկանց կծում է,  ցավ է  պատճառում,  իսկ   երբ  մեղր  է  տալիս,  մարդիկ   համով-համով  ուտում են, և դա օգտակար է:/Մարտիրոսյան Սյուզի/

Գեղարվեստի դպրոց-պարտեզ, Տաթևիկ Աբրահամյան և 4-րդ դասարանցիներ

Գ