• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թթուդրիկ

                        Մաթեմատիկ-թթուդրիկը

Ավանդական թթուդրիկի օրն ահա շատ մոտեցավ:Մեզ ինչքան գումար է անհրաժեշտ բանջարեղենը գնելու համար, որքան գնենք բանջարեղեն, աղը՝ որքան, ջուրն՝ ինչքան: Ինչքա՞ն, որքա՞ն պիտի հաշվենք: Ա՜յ քեզ թթուդրիկ: Դու մի ասա՝ թթուդրիկի համար էլ է մեզ անհրաժեշտ լավ գումարել, հանել, հաշվել:

 Հաշիվը հեշտ կլինի, եթե խնդիրը մենք ճիշտ կազմենք, իսկ խմբովի լուծումը կտա մեզ ճիշտ պատասխանը՝ մեր անհամար ինչքաններին, որքաններին:Դե, մեզ՝ բարի թթուդրիկ, իսկ ձեզ՝ բարի ախորժակ:

Հովհաննիսյան Գևորգ 

Թթու դնում են բոլորը և միշտ: Թթվի համար կան տարբեր բաղադրատոմսեր: Ո՞րն է ավելի լավը, դժվար է ասել, ձեզ ենք ներկայացնում թթվի  մի քանի յուրօրինակ բաղադրատոմսեր, որ վերցրել ենք մեր տատիկներից:

             Վարունգի մարինադ

Վարունգ, սխտոր, հատիկավոր սև պղպեղ, դափնու տերև, վարդի չորացրած թերթիկներ, սամիթի սերմ, քացախ:

Այս բոլորը դասավորել իրար վրա ապակե տարայի մեջ:

Քացախը ջրի հետ բացած լցնել տարայի մեջ, փակել դնել մութ տեղ:

Եվս մի բաղադրատոմս:

Պահանջվում է վարունգ, համեմունքներ, աղ, լիմոնի աղ:

Այս ամենը սառը վիճակում լցնել տարայի մեջ,  ջուր լցնել և դնել կրակին, եփել, կանաչ գույնը փոխվելուն պես հանել և փակել:

Կաղամբի թթու

Անհրաժեշտ է կաղամբ, գազար, բազուկ, աղ, չորացրած կանաչի, սամիթ:

Կաղամբը կտրատել մանր-մանր, վրան քերիչով գազար և բազուկ քերել, չոր կանաչի, բազուկ, աղ լցնել, փայտով ծեծել, որ պնդանա, այդպես մի քանի շերտ: Վրան աղաջուր լցնել և ծանրոց դնել: