• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասավանդողի հաշվետվության ուսումնասիրություն

Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունը ուսումնասիրել է դասվանդողների սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները:

[email protected] հասցեին ստացվել է 76 հաշվետվություն, որը կազմում է դասավանդողների 37,6%-ը (ցուցակը կցվում է):

Դասավանդողները հաշվետվություններ սկսել են ուղարկել սեպտեմբերի 30-ից: Վերջինը ստացվել է հոկտեմբերի 26-ին՝ «Ուշացած  հաշվետվություն» վերնագրով:

Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացրած հաշվետվությունները թերի են: Դրանք լիարժեք  և համակողմանի (համաձայն դասավանդողի պաշտոնական հրահանգի) չեն արտացոլում դասավանդողի ամսական  աշխատանքները: Կան հաշվետվություններ, որոնք կրկնում են իրար. ասես մի դասավանդողի ներկայացրածը մյուսի պատճենը լինի:

Դասավանդողները հոկտեմբեր ամսվա հաշվետվություններն  ուղարկում են  սկսած հոկտեմբերի 29-ից:

Այս պահին (06.11.2011) ուղարկվել է 46 հաշվետվություն: