• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորություն ուրբաթօրյա ցուցադրություններից

Հարգելիներս, կարծում եմ, հատուկ, ինչ-որ մեկի կողմից ընտրված նյութերը ոչ բոլորի սրտով են:
Ուստի այսուհետ նյութերը կընտրվեն այլ ձևով: Կընտրվեն 10 լավագույն նյութեր, որոնցից ամենալավերը կզբաղեցնեն 3-1 հորիզոնականները: Դրանք էլ կտեղադրվեն կայքում «Շաբաթվա լավագույն նյութ» վերնագրով:
-------------------------------------------------------------------------------------------------
Ընտրելուց հաշվի կառնվեն նյութի դիտումների քանակը և մեկնաբանությունների քանակը:
Այնպես որ, եղեք ակտիվ, բայց միևնույն ժամանակ տեղադրեք նյութեր, որոնք կհետաքրքրեն շատերին:
Պարտադիր չէ, որ նյութերը լինեն անպայման կրթահամալիրի մասին կամ կրկնվեն. միտքը ազատ է:

Ուրբաթօրյա ցուցադրությունների պատասխանատու`  Միշո
Իսկ վերևի ձայնագրությանը մոտեցեք հումորով: