• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լավագույն կոմիքսի մրցույթ «Մեծ երաշտահավի արկածները» թեմայով

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը հայտարարում է լավագույն կոմիքսի(պատկերապատում) մրցույթ «Մեծ երաշտահավի արկածները» թեմայով:

Իսկ ի՞նչ է կոմիքսը և ինչպես նկարել այն:

Կոմիքսը գեղարվեստի և գրականության ինքնուրույն ժանր է և ունի նկարելու որոշակի կանոններ՝

  • Նախքան նկարելը մտածիր և որոշիր կոմիքսի սյուժեն՝ գրիր պատմվածքը:
  • Կազմիր սցենարը, տրոհիր A4 կամ A3 ֆորմատի թուղթը բաժինների՝այդպես ավելի պարզ կլինի, թե ինչ է պետք նկարել յուրաքանչյուր բաժնում:
  • Նախօրոք որրշիր յուրաքանչուր կերպարի խոսքը`այն արտահայտությունները որոնք կլինեն կոմիքսում:
  • Նկարիր հասարակ, սև մատիտով, այնուհետև, երբ կոմիքսը ամբողջությամբ նկարված կլինի,  կարող ես գունավոր մատիտներով, կամ ջրաներկով ներկել այն:

Ի՞նչ է անհրաժեշտ լավ կոմիքս նկարելու համար:

  • Հետաքրքրաշարժ պատմություն Մեծ երաշտահավի մասնակցությամբ, որը դուինքդ կհորինես:
  • A4 կամA3 ֆորմատի թուղթ:
  • Սև(հասարակ), գունավոր մատիտներ կամ ջրաներկ:
  • Նկարելու ունակություն և իհարկե երևակայությունդ:

Լավագույն3 աշխատանքները կպարգևատրվեն Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից:

 

Աշխատանքները ուղարկելմինչև դեկտեմբերի 5 – ը:

Հասցեն՝Պ.Սևակ 7, Երևան, 0014, Հայաստան, Հայաստանի Թռչունների Պահպանման Միություն: