• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործնական հետաքրքիր հանդիպում

 

 

     Այսօր  ես, Արմինե Բաբայանը և  Յուրա Գանջալյանը     հանդիպում ունեցանք  Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորի հետ:Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Պարոն Մինասյանը մեզ ներկայացրեց բուհի առջև դրված այն հիմնական խնդիրներն, որոնք վերաբերում են տուրիզմի զարգացմանը: Նա մեզ ծանոթացրեց բուհի գործունեության հետ, շրջեցինք բուհով, փոքր ինչ զրուցեցինք ուսանողների հետ: Մեր կրթահամալիրի և բուհի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ  պարոն Մինասյանը կայցելի մեր կրթահամալիր, հանդիպում կունենա ավագ դպրոցի սովորողների հետ,այնուհետև այն սովորողներն ում կհետաքրքրի բուհը,անձամբ կայցելեն բուհ և կծանոթանան նրա գործունեության հետ: