• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարցում Արհեստների դպրոցում

Արհեստագործական դպրոցի 11-րդ դասարանցիները անցկացրեցին հարցում «Ինչն է մեր դպրոցում լավ, ինչը՝ վատ» թեմայով:

Նախքան արդյունքներին անցնելը՝ մի փոքր պատմենք աշխատանքների մասին:

Հարցման թեման որոշեց 11/1-րդ դասարանը,  հարցումն անցկացրեց 11/2-ը, արդյունքներն ամփոփեց 11/3-ը:

Հարցմանը մասնակցել են Արհեստների դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների սովորողները:

Հարցվողների 58% -ը նշում է, որ ամեն բան դպրոցում լավ է, սիրում են իրեց դպրոցը, ընկերներին, ճամբարային օրերը՝ 2,5%,   արհեստների դասերը` (կարծում եմ լավ վարսահարդար, ոսկերիչ կդառնամ...) 20% :

Հարցվողների10%-ը դպրոցում հավանում է այն, որ զանգ չկա:  5% նշում է՝  լավ է, որ շատ են ճամփորդում, էքսկուրսիաներ գնում, 7,5%-ը՝ այն, որ ազատ օգտվում են համակարգիչներից, էլեկտրոնային գրատախտակից` 2,5%:

Հարցվողների 5%-ը նշում է՝ վատ է այն, որ որոշ դասասենյակի դռներ ապակի չունեն: Վատ է նաև այն, որ դպրոցը չի ջեռուցվում, իսկ ցրտերը մոտենում են` 15%: Սովորողների 7,5% -ն էլ նշում է՝  լավ է, որ շուտով  ջեռուցում են ունենալու:

Հարցվողների 17,5%-ը, որպես առաջարկ, նշում է, որ շատ կուզենար, որ իրենց ֆիզկուլտուրայի, ռազմագիտության դասերը` 2,5% տեղում կազմակերպվեին: Սովորողների 5%-ն էլ,  ասում է, որ լավ է, որ ֆիզկուլտուրայի դասերին իջնում են Մայր դպրոց: Հանդիպում են  ընկերներին, ծանոթներին, լինում են Մայր դպրոցում:

Կա նաև դպրոցում համակարգիչների թիվը ավելացնելու մասին առաջարկ՝ 7,5%: