• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաք: Հարցման արդյունքներ

Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունը ուսումնասիրություն է անցկացրել և փորձել է պարզել, թե ինչպես ընթացան կրթահամալիրում իրականացվող մանկավարժական ծրագրերի հոկտեմբերյան ամենամյա 6-րդ բաց հավաքը և ամփոփիչ կլոր սեղանը:

Կրթահամալիրի յոթ դպրոցներում կազմակերպված  կլոր սեղանների վարողների հետ անցկացրած հարցումներում նրանք,  որպես բաց թողում, նշում են ժամանակի սղությունը, ինչի պատճառով որոշ հարցեր քննարկումից դուրս մնացին:

Որպես հավաքի հաջողված բնութագրիչ՝  նշում են ակտիվ և արդյունավետ քննարկումները:

Հուսով են, որ  առաջարկները լսելի կդառնան  և  կդրվեն քննարկման:

Նշում են նաև, որ կային անտարբեր և անտեղյակ դասավանդողներ:     

Հարցմանը մասնակցել է դասավանդողների  40%-ը:

Մասնակիցների 66,6%-ը նշում է, որ կլոր սեղանին հանդես է եկել որպես  քննարկման  մասնակից, 14,8%`  ելույթ է ունեցել, կարծիք է հայտնել տարբեր հարցերի մասին, 14,8% -ը հավաքի ընթացքում ներկայացրել է ծրագիր, 12,3%-ը՝ հավաքից առաջ, որպես փորձագետ, ներկայացրել է հոդված: 45,6%- ը նշում է, որ հավաքից հետո է պատրաստվում հոդված ներկայացնել,  8,6%-ը դժվարանում է պատախանել, կներկայացնի, թե ոչ, 6,1%-ն էլ չի պատրաստվում ներկայացնել:  Ոմանք գրում են, որ քնարկման ընթացքում արդեն կարծիք հայտնել են և կարիքը չեն տեսնում հոդված ներկայացնելու:  2,4%-ը տալիս է այլ պատասխան:

Հարցվողների  7,4%-ը տարբեր պատճառներով չի մասնակցել կլոր սեղանի քննարկմանը:

Հարցմանը մասնակցած  դասավանդողերն այն կարծիքին են, որ հավաքը հաջողված էր, այն արդյունավետ էր ու օգտակար: Անդրադառնում են կազմակերպման ձևին՝ նշելով, որ յուրաքանչյուր խմբում կային տարբեր ծրագրերում ընդգրկված դասավանդողներ, ինչը քննարկումը ավելի հետաքրքիր էր դարձնում:

Կային մարդիկ, որ տարբեր օղակներում երկար ժամանակ  չէին եղել, իսկ սա հարմար առիթ էր…

Ոմանք էլ ափսոսում էին, որ չեն կարողացել մասնակցել տարբեր խմբերի քննարկումներին, լսել ընկերների կարծիքը:

Հարցվողներից ոմանք նշում էին, որ վարողները բավականին հմուտ էին, սակայն կար նաև հակառակ կարծիք:

Ոււզում ենք առանձնացնել մի քանի կարծիք:

«Ցանկալի է, որ ամեն խմբում ներկայացված լինեն քննարկան հարցերը կրող մասնագետները, մասնակիցներից յուրաքանչյուրը ծանոթ լինի այդ ծրագրերին:

Հավաքը լավ էր կազմակերպված, քննարկումներին եղել են առաջարկներ։ Սակայն քչերն են ակտիվ մասնակցում քննարկմանը։ Հիմնականում լսում են ու հարցեր չեն տալիս, ոչինչ չեն ասում։

Կարծում եմ, որ քննարկումները բոլոր սեղանների շուրջ հետաքրքիր ու բուռն էին, վարողները լավ էին պատրաստվել կլոր սեղանի քննարկմանը: Առաջարկում եմ, որ մեր դասավանդողները կարդան ներկայացվող փորձագիտական ծրագրերը:

Իմ կարծիքով արդյունավետությունն ավելի բարձր ու ավելի գործնական կլինի, եթե խմբերն ավելի փոքր լինեն, իսկ քննարկման թեմաները` ավելի կոնկրետ կամ ավելի ճիշտ է ասել` ավելի նեղ մասնագիտական:

Հատկապես արդյունավետ էր այսօրվա քննարկումը: Տարբեր դպրոցներում քննարկումներ անելու ձևը հաջողված էր: Մեդիաօլիմպիադայի և հավաքի համաժամանակյա լինելը լարվածություն է ստեղծում»:

Շնորհակալություն ենք հայտնում հարցման մասնակիցներին (կից ֆայլով ներկայացնում ենք մասնակիցների ցուցակը):