• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ովքեր են կրթահամալիրի սովորողները

Կրթահամալիրի սոցիոլոգի ծառայությունն անցկացրել է ուսումնասիրություն և պարզել է կրթահամալիրում սովորողների ընդգրկվածությունն ըստ բնակության վայրերի: 

Ոսումնասիրությունից պարզ է դարձել, որ սովորողների 57,7%-ը Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ են (Բ-1, Բ-2, Բ-3, Բ-4, Ա-1, Ա-2, Ա-3 թաղամասեր`  54%  և Արարատյան զանգված, Մալաթիա, Շահումյան, Ախպարաշեն` 3,7%), 36,4%-ը Երևան քաղաքի տարբեր համայնքներից է (Կենտրոն` 10,1%, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավիթաշեն, Էրեբունի, Նոր-Նորք, նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն): Սովորողների 5,8 %-ը հարակից գյուղերից և քաղաքներից է (Մասիս, Էջմիածին, Արմավիր, Զվարթնոց, Արգավանդ, Թաիրով, Արբատ, Խաչպար, Ղուկասավան, Հայանիստ, Հաղթանակ, Զովաշեն, Ծաղկալանջ, Զովունի, Մերձավան, Առինջ, Նոր Խարբերդ, Քասախ...):

Սովորողների 52 %-ը օգտվում է տրանսպորտից, որից 26,5%-ը` քաղաքային, 25,5%-ը` կրթահամալիրի ծնողական խորհրդի կողմից կազմակերպվող տրանսպորտային ծառայությունից:

Արդյունքներից պարզ է դառնում, որ կրթահամալիրը թաղի դպրոց չէ: Այն ծառայում է Երևան քաղաքի բոլոր համայնքներին և մատչելի է քաղաքամերձ գյուղերին ու քաղաքներին: