• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչ երաժշտություն եմ լսում

Արհեստագործական դպրոցի11-րդ դասարանների սովորողները հարցում անցկացրին «Ինչ երաժշտություն եմ  լսում» թեմայով:

Յուրաքանչյուր սովորող մի դեպքում հարցում անցկացնող էր, մյուս դեպքում` հարցման մասնակից: Հարցվողները տալիս էին մեկ և ավելի պատասխաններ:

Արդյունքներից պարզ դարձավ, որ հարցվողների 28,5%-ը նախընտրում է լսել ռեփ ոճի երաժշտություն, 20,4%-ը` ռոք, 18,3 %- ը` նախընտրում է էստրադային երաժշտություն (ռուսական, հայկական, արտասահմանյան), ռաբիզ ոճի երաժշտություն նախընտրում է հարցվածների 14,2 %-ը, 12,2%-ը` հաուս, էլեկտրահաուս, ռեգի, ակումբային` 8,1%-ը, դասական լսում է 4%-ը, տարբեր ոճերի երաժշտություն նախընտրում է 24,4%-ը, 2%-ի համարէ լոճը էական չէ,   կարևորը` երաժշտությունը լավը լինի:

Այն հարցին, թե ինչու են նախընտրում այս կամ այն ոճի երաժշտությունը, հարցվողները պատասխանեցին, որ նախընտրած երաժշտությունը բնութագրում է մարդու ներքին աշխարհը, հոգեվիճակը, հիշողություններ է արթնացնում, հոգեհարազատ է, կախված է տրամադրությունից, ուղղակի դուր է գալիս: Կար նաև այսպիսի պատասխան. երգ է,  լսում եմ:

Հարցումներից պարզ է դառնում նաև, որ սովորողները հիմնականում նախընտրում են արտասահմանյան երաժշտություն:

Իսկ դուք ինչ երաժշտություն եք նախընտրում: 

Արձագանքեք …