• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարցում Դիջիտեք այցելած մարդկանց հետ

Մենք` սոցիոլոգների յոթ հոգանոց խմբով, գործնական տրամադրված, գնացինք մարզահամերգային համալիր` մասնակցելու Դիջիտեք էքսպո 2011-ին:

Բաժանվեցինք աշխատանքային խմբերի և սկսեցինք տարբեր ուսումնասիրություններ անցկացնել:
Մեր խումբը հարցում էր անցկացնում այցելուների հետ:

Ասեմ, որ համալիրը  լեփ-լեցուն էր: Եկել էին կազմակերպություններով, ընտանիքով, ընկերներով:

Այն հարցին, թե որն է իրենց այցելության նպատակը, հարցվողների 17%-ը պատասխանեց, որ ընկերները եկել են, իրենք էլ են եկել, 19%-ը նշեց, որ ընկերները մասնակցում են, իրենք էլ այցել են, 22%-ը` ծանոթանալու տարբեր կազմակերպությունների գործունեությանը և նոր կապեր ձեռք բերելու նպատակով, 25%-ը պատասխանեց, որ հետաքրքրության համար է եկել, 6%-ը ` անվտանգության և այլ ապրանքներ ձեռք բերելու, 11%-ն էլ հրաժարվեց պատսխանել: