• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես քեզ սպասում էի

 

Ես քեզ սպասում էի, վերջապես եկար, վերջապես առար ինձ քո գրկի մեջ, վերջապես հիմա ունեցա ընկեր ու չեմ թափառի մենակության մեջ։ Նորից դու ես, ու չես էլ փոխվել,  հարազատես ինձ ու այնքան մոտիկ, աշուն ինչպես էի ես քեզ կարոտել, քո աչքերը հեզ ու ժպիտն անփայլ։ Սիրում եմ աշունը, նրա մշուշոտ ու մառախլապատ գույնը, հարբեցնող բույրը և ասված,  չասված խոսքերը անգին։ Դարձյալ նայում ես ինձ առաջվա պես, դյութում քո խենթ հմայքով,  բայց ափսոս նորից թախծոտ են աչքերդ, նորից տխուր ես ու մելամաղձոտ։ Աշուն ինչ լավն ես, այնքան հիասքանչ, այնքան բարի ես ո ւմտերմիկ, մոխրացած հոգիս վառվում է դարձյալ՝ անշեջ կրակն այրելով հոգիս։ Առանց քեզ այնպես անսփոփ էի, վհատ,  բայց դու քո գալով երջանկացրիր ինձ,  փարատեցիր կսկիծս անխոց ու սիրտս լցրիր հավատով միայն։ Աշուն պարզապես ապշում եմ քեզնով, ուղղակի սիրտս լցվում է դողով, քանզի քաղցր ես ու այնքան մեղմիկ, այնպես մայրական, ձյունի պես մաքուր:

Աշուն ինչ խորհրդավոր ես ու այնպես անուշ, նորից լալագին բարևում ես, քո հին ծանոթին, որ այնքան վաղուցս պասում է քեզ, քո վերադարձին:

Աշնան դողացող ելևեջների տակ դառնում եմ ահա մի խենթ սիրահար, հրապուրվումեմ, գայթակղվում այնպես, որ մոռանում եմ անունս անգամ:

Անթարթ երեկո ու աստղեր ապշած, թափանցիկ երկինք ու մրսած ծառեր, իրար են գրկել ցրտից ամեն թուփ ու պինդ սեղմվել արդեն ցրտահար: Գետին ոսկեզօծ, խշշացող տերև, և տերևների դայլայլների տակ պարող քամիներ ևուրիշ ոչինչ: Դատարկ փողոցներ, ու ինչ որ շշուկ, որ ձայն չի հանում, երկնքի աստղեր դուք եք աղմկո՞ւմ:Հանգած խարույկներ, որ էլ չեն այրվում, հոգնել են արդեն անմար վառվելուց, հոգնել են թաղել իրենց մեջ ներկան, որ միշտ հիշվում է, անցյալ չի դառնում: Մրրկածուփ գիշեր, երազներ անհաս, երազներ հեռվում, անմոռաց հուշեր, կորած նստարան ու ոտնահետքեր, հետքեր անհամար,  որոնք խաբում են անցորդին հիմար: Դեմքեր առջևում, դեպքեր հետևում,  նորից աշնան գիշերն իր խաղն է խաղում, այնպես մոգական, այքան կախարդող,  որ թվում է, թե քարերն են դողում: