• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնակցում ենք «Առողջ ապրելակերպ» թեմայով վերապատրաստման դասընթացներին

Հոկտեմբերի 3-6-ը Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում անցկացվում են վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում է նաև մեր կրթահամալիրը: Այսօր անցկացվեց 1-ին պարապմունքը, որին մասնակցում էին մեր կրթահամալիրից մի խումբ կազմակերպիչներ, իսկ այլ դպրոցներից՝ ֆիզկուլտուրայի, առողջագիտության ուսուցիչներ և դասղեկներ: Քննարկվում էին առողջ ապրելակերպին վերաբերող մի շարք հարցեր և դրանց համապատասխան լուծումներ:

Սկզբում մի փոքր սպասեցինք, քանի որ ուղիղ նշված ժամին չսկսվեց: Այլ դպրոցի ուսուցիչները թե' մտածելակերպով, թե' արտաքնապես շատ էին տարբերվում մեզանից. նույնիսկ հարցաթերթիկ լրացնելու ժամանակ նրանք զարմացան, թե որն է «mail»-ը:

Քննարկումները բուռն և աղմկոտ մթնոլորտում էր անցկացվում, որը նույնիսկ խանգարում էր սեմինար վարողներին: Պարապմունքը վարում էր բժիկ Վարագ Նահապետյանը:

Հուսով եմ՝ վաղն ավելի հետաքրքիր և հանգիստ մթնոլորտ կտիրի: