• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

« Սարերում կյանք կա»

 

Այս ներկայացման մասին ես շատ էի լսել: Այսօր ինձ  բախտ վիճակվեց  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  վայելելու  այս հիանալի ներկայացումը, որի գլխավոր դերակատարն է ՀՀ ժողովրդական դերասան, մեր բոլորի կողմից շատ սիրված Կարեն Ջանիբեկյանը: Նա իր հիանալի դերակատարումներով բազմիցս զարմացրել և դեռ շարունակում է  հիացնել իր հանդիսատեսին:

Ներկայացումը մի մարդու կյանքի պատմություն է, ով անդավաճան է մնացել իր հայրենի Լոռվա աշխարհին՝ չնայած հնարավորություններ ունի քաղաքում ճոխ կյանք ապահովելու:  Նույնիսկ մի քանի անգամ բանտ նստելն էլ չի փոխել նրա սկզբունքները: Նա մնացել է անարատ, անբիծ: Իր համոզիչ խաղի միջոցով հանճարեղ Կարեն Ջանիբեկյանը  փորձում է համոզել  իր հանդիսատեսին, որ իր աննկուն կամքի շնորհիվ իրոք «սարերում կյանք կա»:

Շատ ուրախալի էր այն փաստը,որ մեր կրթահամալիրից շատ մարդիկ կային՝ իրենց ընտանիքների հետ միասին:

 Խորհուրդ կտայի բոլորին դիտելու այս ներկայացումն և անպայման հասկանալու ենթատեքստը:

Մի խոսքով օրս այսօր շատ հագեցած էր: