• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարը միավորում է բոլորին

Սիրելի սովորողներ, առավոտյան անցկացվող պարապմունքը ոչ միայն պարտադիր հաճելի դասաժամ է, այլ նաև բոլորիս համերաշխության գրավականն է, առավոտ կանուխ միմյանց ջերմորեն  բարևելու, տեղեկանալու, շնորհավորելու բացառիկ հնարավորությունը: Գնահատելով այս ամենը` միջին դպրոցի մի խումբ գիտակից սովորողներ`ղեկավարությամբ Էդգար Սամվելյանի,առաջարկում են ստեղծել ժամանակակից պարերի ակումբ: Նախաձեռնության նպատակն է բացահայտել և ներկայացնել պարել սիրող սովորողներին և ամեն առավոտ հետաքրքիր ցուցադրություններով հանդես գալ Մարմարյա սրահում: Պարզից էլ պարզ է, պարը միավորում է բոլորին: Նորաստեղծ ակումբին անդամագրվելու համար դիմել միջին դպրոցի սովորող Էդգար Սամվելյանին: