• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խոհեր լեզվի մասին

 

Հարությունյան Ավետիս  

 Խաչատրյան Պարգև   

   

Մեր լեզուն գալիս է դարերի խորքից, սակայն դա չի խանգարում նրան ներկայանալ նորովի: Մեր լեզուն պայքարել է թշնամու դեմ, անցել դարերի խորդուբորդ ճանապարհով, բայց այդուհանդերձ այն մնացել է ամուր ու անսասան: Աշխարհում շատ լեզուներ կան` ոմանք սուր, ոմանք քաղցր, ոմանք էլ` դիպուկ, բայց հայերենը այդ բոլորի ամենաներդաշնակ համադրությունն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է խոսի միայն գրագետ հայերենով, որպեսզի ժամանակի ընթացքում մեր լեզուն չժանգոտի, և մնա նույնքան գեղեցիկ որքան այսօր է:    

   Հայոց լեզուն

 Հայոց լեզուն Մասիսի պես հին է,

Հայոց լեզուն Սևանի պես ջինջ է ,

Եվ Եկեղեցու պես սուրբ է նա ,

Ու Հայերիս հույսն է նա:

 

Ես խոսում եմ հայերեն,

Դու էլ խոսիր հայերեն,

Սիրես լեզուդ մայերենի,

Քեզ  չի խոցի թշնամի: