• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մահվան եզրին

 

Միջին դպրոց

Աննա Գսպոյան,9-3 դասարան

 

Հեռավոր մի անկյունում, հազարավոր բարձրաբերձ ու վեհ սարերից ու լեռներից այն կողմ, վիշապանման, բայց Աստվածավախ ձորերից ու խորունկ հորերից այն կողմ, պիղծ ու մեղավոր գերեզմանատներից այն կողմ, դարերի խորքից ծնված, անհամար ու հազարավոր դավադիրների ու նենգամիտների կողմից խոցված ու իրենց պղտոր արյունով շաղախված կիսակառույց կամ ավերակ սրբազան եկեղեցիներից շատ ու շատ հեռու, մենակության, տրտմության և օտարության գրկում թաղված կիսավեր ու անանուն կառույցներից, գորշավուն ու մռայլ ամպերից և սատանապաշտ ու սրբապիղծ մարդկանցից, մարդասպան, բայց մարդանման Աստվածների ու քաջքերի հրեշանման ու խավարով պատված աշխարհից այն կողմ, հեքիաթային ու անիրական թվացող երազների ու անուրջների մոխրացած ու մեռած քաղաքների և գյուղերի անշնչացած ու մեղավոր դիակների, չարասիրտ ու ներում չհայցող,ներում չստացող մարդկանց անհրապույր մարմինների վրա գորշ արփին իր թափանցիկ և հազիվ նշմարելի շողքն էր գցել դժոխքի վրա: Ամեն մի վայրագ ու վիշապի թույնով խոցված ճամփորդ իր խոր ոտնահետքն է թողել արահետի վրա` անէացած ցնորքի ու պատրանքի նման,ափսոս ,չի մահացել և սպիացել անսփոփ ու անմխիթար հուշերի գրկում, այլ անմահացել դժոխքի ճիրանններում ու սարդոստայներում: Մարդ, որը համբերությամբ սպասել է գալիք վախճանին, մարդ, որը տկար ու անհույս հիվանդի պես առանց զենքի ու առանց որևէ տարակուսանքի կանգնում է ՄԱՀԻՆ դեմ հանդիման...