• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Գագարին» նախագիծը հրավիրում է

Զեկույց 4՝ Քաղաքաշինական և մշակութային ժառանգության գնահատում»

Հարգելի բարեկամ,
Գագարին նախագծի հիմնարար դրույթներից է բացահայտել և պահպանել մեր մշակութային ժառանգությունն ու հավասարակշռված ապրանքայնացնել այն։
Նախագծի շրջանակում համայնքային զարգացման ռազմավարական փաստաթղթերի մշակման համար, ի թիվս այլ անհրաժեշտ ելակետային տվյալների,իրականացվել են նաև քաղաքային և նյութական ժառանգության ուսումնասիրություններ։
 
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա լինելու «Գագարին նախագիծ․ Զեկույց 4՝ Քաղաքաշինական և մշակութային ժառանգության գնահատում» թեմայով ներկայացմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 17։30, Հայաստանի ճարտարապետների պալատի երկրորդ հարկի դահլիճում (հասցեն՝ Բաղրամյան 17)։ Մուտքն ազատ է։
 
Զեկուցմամբ հանդես կգան.
• Մերուժան Մինասյան՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոց
• Մարիաննա Սարկիսյան՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոց
• Դավիթ Նահատակյան՝ «Մազազ» արշավախմբի ղեկավար
• Դավիթ Դավթյան՝ «Մազազ» արշավախմբի անդամ